Այլք

4 առասպել Ուկրաինայի եկեղեցու ավտոկեֆալիայի և Կոստանդնուպոլսի Պատրիարքության մասին

18 Հոկտեմբեր, 2018

2018 թվականի սեպտեմբերի 24-ին «Օբյեկտիվ» հեռուստաընկերության եթերում ավագ քահանա Գիորգի Պավլովը խոսեց Ուկրաինայի ավտոկեֆալիայի հարցի շուրջը և նշեց, որ  գործընթացը կառավարվում է ԱՄՆ-ի կողմից: Որպես դրա պատկերազարդում Գիորգի Պավլովը հիշատակեց երկու քրմապետերի Ուկրաինա մեկնելու փաստը, ովքեր, նրա հավաստմամբ, ամերիկացի և կանադացի էին: Նույն կարծիքը սեպտեմբերի 27-ին «Վրաստանը և աշխարհը» օնլայն հրատարակության հրապարակած ինտերվյուում զարգացրեց նաև Ավճալայի Սուրբ Քեթևան Ծամեբուլի տաճարի առաջնորդ Գիորգի Ռազմաձեն, ով նշեց, որ Ուկրաինայի Եկեղեցուն ավտոկեֆալիա  շնորհելու հարցը «լիբերալների« դավադրությունն է Ռուսաստանի և ընդհանրապես, Ուղղափառ Եկեղեցու դեմ:  Ուկրաինայի Եկեղեցու ավտոկեֆալիայի հարցի մասին սեպտեմբերի 29-ին Հանրային հաղորդիչի «42-րդ զուգահեռական» հաղորդման մեջ խոսեց նաև Գորիի  և Աթենի միտրոպոլիտ Անդրիան: Նրա համար անհասկանալի է, թե Ուկրաինայում որ Եկեղեցուն պետք է շնորհվի անկախություն, քանի որ Մոսկվայի Պատրիարքության ենթակայության ներքո գտնվող  Եկեղեցին՝ Մոսկվայից կամ Կոստանդնուպոլսից անկախություն չի պահանջել:

Կրեմլյան մեդիայում Կոստանդնուպոլսի Պատրիարքությունը որպես ամերիկյան ուժ ներկայացնելը նորություն չէ: Այս պատմությունը Ուկրաինայի Եկեղեցուն ավտոկեֆալիա շնորհելու հարցի հետ  կապակցելը վերստին ակտիվացավ: Քարոզչական մեդիան կեղծ և մանիպուլյացիոն տեղեկատվություն տարածելու ճանապարհով խեղճացնում է Աշխարհի Պատրիարքին, իսկ որպես հակակշիռ ակտիվորեն պաշտպանում է Ռուսաստանի Պատրիարքության դիրքերը: «Առասպելների դետեկտորը» Ուկրաինայի Եկեղեցու ավտոկեֆալիայի մասին քարոզչական մեդիայում տարածված 4 առասպել է առաջարկում:

Առասպել 1: Ուկրաինայում Կոստանդնուպոլսի Պատրիարքի կողմից առաքված քրմապետերը ամերիկացի և կանադացի հոգևոր դեմքեր են:

Իրատեսական փաստ N1: Առաքված քրմապետերը ուկրաինացիներ են:

Հաստատումն այն մասին, որ Կոստանդնուպոլսի Պատրիարքության կողմից առաքված քրմապետերը ամերիկացի և կանադացի հոգևոր դեմքեր են, կեղծ է և ծառայում է այն նպատակին, որ Աշխարհի պատրիարքությունը ներկայացվի որպես Ամերիկայի ենթակայության ներքո  գտնվող ուժ, իսկ Ուկրաինայի Եկեղեցուն ավտոկեֆալիա շնորհելու հարցին վերագրվի Ամերիկայի դերը:

Սեպտեմբերի 17-ին Ուկրաինայում նախագահ Պետրո Պորոշենկոյի և Կոստանդնուպոլսի Պատրիարքության կողմից առաքված երկու քրմապետերի միջև կայացավ հանդիպում: Ռուսամետ մեդիան և որոշակի հոգևոր անձինք հայտարարեցին, որ քրմապետերից մեկը՝ Դանիելը՝ ամերիկացի է, իսկ երկրորդը՝ Իլարիոնը՝ կանադացի է: Քրմապետերի առաքման նպատակը ավտոկեֆալիայի հարցում Ուկրաինային օգնություն ցուցաբերելն է:

"

Իրականում, քրմապետեր Դանիելը և Իլարիոնը համապատասխանաբար գործում են Ամերիկայում և Կանադայում, թերևս ծագումով նրանք ուկրաինացիներ են:
"

Գլխավոր եպիսկոպոս Դանիել (ավազանի անունը Վոլոդիմիր Զելինսկի)

Գլխավոր եպիսկոպոս Դանիելը  ծնվել է. Ուկրաինայի Բուչաչ փոքր քաղաքում: Դպրոցից հետո նա ուսումը շարունակել է Իվանո-Ֆրանկովսկիի սեմինարիայում, որտեղ ուսումնասիրել է Աստվածաբանությունը: Դրանից հետո, 1996 թվականին նա ուսումը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ամերիկայում գտնվելիս նրան շնորհվել է սարկավագի աստիճան: 2000 թվականին նրան ընդունել են Ամերիկայում գտնվող Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցի, որտեղ ուսումը շարունակել է Սուրբ Սոֆիայի ուկրաինական ուղղափառ սեմինարիայում:

Եպիսկոպոս Իլարիոն (ավազանի անունը Ռոման Ռուդնիկ)

"
Եպիսկոպոս Ռոման Ռուդնիկը ծնվել է . 1972 թվականի հունվարի 14-ին Ուկրաինայի Լվով քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո նա ուսումը շարունակել է Կիևի Աստվածաբանական սեմինարիայում: Այնուհետև Գլխավոր եպիսկոպոս Վսեվոլոդի (Մայդանսկի) երաշխավորությամբ նա սովորելու է փոխադրվել Թեսալոնիկի համալսարաններից մեկում: Կանադայում ծառայությունը նա սկսել է 2008 թվականին: Սինոդի որոշմամբ նա ձեռնադրվեց Էդմոնտոնի և Արևմտյան Կանադայի  եպիսկոպոս:

Առասպել N2. Ուկրաինան և Աբխազիան հավասար սուբյեկտներ են և Կոստանդնուպոլիսը ավտոկեֆալիա  Աբխազիային նույնպես կշնորհի:

Իրատեսություն.  Ուկրաինան և Աբխազիան հավասար կարգավիճակ չեն կարող ունենալ, քանզի Աբխազիան Ռուսաստանի կողմից է բռնագրավված:

Նշված առասպելը այն կարծիքը հաստատելու համար է տարածվում, իբր գլոբալ լիբերալ ուժերը հարձակում են գործում Ուղղափառ Եկեղեցու դեմ: Սպառնալիքների սերմանումը, իբր Աշխարհի Պատրիարքությունը Ուկրաինայից հետո Աբխազիայի Եկեղեցու ավտոկեֆալիան կճանաչի, կրեմլյան մեդիայի և ռուսամետ հոգևոր անձանց կողմից տարածված պատմություն է:

Առասպել 3.  Ռուսաստանի Եկեղեցին Աբխազիայի հարցերին չի միջամտում: 

Իրատեսություն.  Մոսկվայի Պատրիարքությունը երկար տարիներ  առանց թաքցնելու միջամտում է Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի  թեմի գործունեությանը:

Ճիշտ է, Ռուսաստանի Պատրիարքությունը չի ճանաչում Աբխազիայի Եկեղեցու անկախությունը, թերևս դա միայն ձևականություն է: Իրականում Ռուսաստանը ոչ միայն միջամտում է Աբխազիայի թեմի հարցերին, այլև արդեն տարիներ է  կառավարում է այն:

Քահանա Իլիա Ճիղլաձեի  տեղեկատվությամբ.

  • Բռնագրավված Աբխազիայի տարածքի վրա գտնվող բոլոր տաճարներին (Նոր Աթոնի մենսատանից բացի) վերահսկում է Մոսկվայի Պատրիարքությունը:
  • Մոսկվայի Պատրիարքությունը  Աբխազիայի տարածքում նշանակել է  շուրջ 15 քահանա, որոնց մեծամասնությունը (մեկի բացառությամբ) Պատրիարքարանի կողմից է օծված:
  • Աբխազիայի թեմը կառավարում է Մայկոպի և Ադիգեյի ռուս եպիսկոպոսը:

Աբխազիայի եպիսկոպոսի համար գլխավոր սպառնալիք ներկայացնում է  ճիշտ Ռուսաստանի Պատրիարքարանը, որը իր հոգևոր անձանց ուղարկում է բռնագրավված Աբխազիա, ինչը օրենքով արդարացված չէ: Նույնպես  հաճախ է Աբխազիայում գտնվող եկեղեցիների վերասպիտակեցումը և վնասումը, ինչը ծառայում է վրացական հետքը ջնջելուն:

"

Առասպել 4.  Կոստանդնուպոլսի Աշխարհի Պատրիարքը Ուղղափառ աշխարհում օգտնվում է զրո հեղինակությունից:

Իրատեսական փաստ N4.  Աշխարհի Պատրիարքը կանոնակարգով առաջին և հավասարների շրջանում գերակայող քահանայապետն է:

Կոստանդնուպոլսի գլխավոր եպիսկոպոսը և Աշխարհի Պատրիարքը   պատմականորեն և կանոնակարգով առաջինը և գերակայություն ունեցող քահանայապետն է: Բացի նրանից, որ Կոստանդնուպոլսի Պատրիարքի մեծ դերը ճանաչում են բազում կրոններ, նրա վեհափառությանը հանդիպում  ենք նաև Եկեղեցական ժողովների կանոններում:

"

Դրա հետ միասին Կոստանդնուպոլսի Պատրիարքության ազդեցությունը Ուղղափառ աշխարհում բավականին մեծ է: Կոստանդնուպոլսին է ենթարկվում ամենամեծ նշանակություն ունեցող եկեղեցիներից մեկը՝ Աթոնի մենաստանը: Նմանապես Պատրիարքությունը աշխարհի շուրջը բազմաթիվ հոտեր ունի և անդամների թվաքանակն էլ մի քանի միլիոնի է հասնում:

Ռուսամետ մեդիայում տարածված պատմություն է այն, որ Կոստանդնուպոլսի Պատրիարքությանը ֆինանսավորում են Ամերիկայի Միացյալ Նահանգները և Թուրքիան: Հատկանշական է, որ Պատրիարքարանը Ամերիկայից ֆինանսավորում ստանում է միայն իրեն պատկանող թեմերից: Թուրքիայի դեպքում, Պատրիարքարանը ոչ թե կառավարվում է, այլ հաճախ բախվում է  բազում հիմնախնդիրների, ինչը արտահայտվում է համաշխարհային նշանակության անարդարացի ձեռքով Ուղղափառ Աստծու խոսքի կենտրոնը փակելու մեջ, որը վերստին բացել Պատրիարք Բարթուղիմեոսը մինչև օրս չի կարողանում: Միևնույն ժամանակ, չնայած Պատրիարքի տիտղոսին, Թուրքիան չի ճանաչում նրա Աշխարհի Պատրիարքությունը և նրան միայն Թուրքիայի Ուղղափառ Եկեղեցին է անձամբ ճանաչում: Ընդարձակ դիտեք «Առասպելների դետեկտորի» կողմից պատրաստված վաղ ժամանակի հրապարակումը.

"


Պատրաստեց Իրակլի Իագորաշվիլին
Առասպելների դետեկտորի լաբորատորիա