Մայիսի 9-ին, Pos TV-ի «Մեդիա ռենտգեն» հաղորդումը, որը թողարկվում է «Մաէստրո» հեռուստաընկերության եթերում, հատկացվեց սոցիոլոգիական հետազոտությունների կեղծմանը: Վարող Նիկոլոզ Լալիաշվիլին նշեց, որ կեղծ սոցիոլոգիայի ստեղծողներից մեկը քաղաքացիական սեկտորն է, իսկ կեղծված թվերը «Ֆեյկ նյուսի» վերածում է մեդիան: Նրա խոսքով, հասարակական կարծիքի վրա ազդեցություն գործելու համար ընտրական վարկանիշների հետ միասին կիրառվում են նաև տարբեր հաշիվներ, որոնք ակտիվորեն ֆինանսավորվում են միջազգային կազմակերպությունների կողմից: Իսկ սոցիոլոգ Վալերիան Գորգիլաձեն հայտարարեց, որ ոչ մի եվրոպական երկրում միջազգային կազմակերպություններին հետազոտությունների անցկացման իրավունք չեն տալիս և որ այս հարցը պահանջում է կանոնակարգում:
Հավաստումն այն մասին, իբր Եվրոպայի երկրներում միջազգային կազմակերպություններին հետազոտությունների անցկացումն արգելվում է, ապալրատվություն է: Միակ կանոնակարգումը, որը գործում է եվրոպական երկրներում, վերաբերում է հասարակական կարծիքի հետազոտությունների անցկացման ժամանակ անձնական տվյալների հավաքման, մշակման և տարածման կարգին, ինչպես նաև ընտրությունների ժամանակաշրջանում հասարակական կարծիքի հետազոտությունների արդյունքների հրապարակմանը և լուսաբանմանը:
1.Եվրոպայի երկրներում միջազգային կազմակերպություններին չի արգելվում հասարակական հետազոտություններ անց կացնել
Կարգավորումը, որը միջազգային կազմակերպություններին արգելում է Եվրոպայի երկրներում հասարակական կարծիքի հետազոտություն անցկացնել, գոյություն չունի: Հետազոտությունների հետ կապված կանոնակարգումների բովանդակությունը միայն ընտրությունների ժամանակաշրջանում հետազոտության արդյունքների հրապարակմանը, ինչպես նաև հետազոտությանը մասնակցող անձանց անձնական տվյալների պաշտպանությանն է վերաբերում:
Եվրամիության երկրներում հասարակական կարծիքի հետազոտություններ անց են կացնում այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են, օրինակ, Gallup, Pew Research Center:
2.NDI և IRI միջազգային կազմակերպությունները աշխատում են կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում
IRI
Ներկայումս, IRI ծրագրեր է իրականացնում Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Չեխիայում, Սլովակիայում, Հունգարիայում, Սլովենիայում, Խորվաթիայում, Բոսնիա-Հերցեգովինայում, Ալբանիայում, Մակեդոնիայում, Բուլղարիայում: Եվրոպայում կազմակերպության գործունեությունը նկատառում է աջակցություն անցումային ժողովրդավարություն ունեցող երկրներին և օժանդակություն բազմակուսակցական քաղաքական համակարգերին՝ քաղաքացիների բարօրությունը բարելավելու նպատակով: Սլովակիայում IRI լայնամասշտաբ ծրագիր է իրականացնում, որը հիմնվում է հետևողական հասարակական կարծիքի հետազոտությունների վրա և նկատառում է ժողովրդավարական ուժերին օգնություն ցուցաբերել ընտրական ռազմավարության սահմանման և կոալիցիայի ձևավորման, ինչպես նաև արդյունավետ քաղաքական ընթացակարգեր վարելու գործում:
Օրինակ, 2017 թվականի մայիսի 24-ին IRI-ն հրապարակեց Հունգարիայում, Լեհաստանում, Չեխիայում և Սլովակիայում անցկացված հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները, որոնք IRI-ն անցկացրեց միջազգային հետազոտական ընկերություն Ipsos-ի հետ համատեղ:
NDI
NDI գործում է Եվրոպայի 12 երկրներում: Այդ երկրներն են. Ալբանիան, Բոսիա Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Հունգարիան, Կոսովոն, Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Լեհաստանը, Ռումինիան, Սերբիան և Սլովակիան: Յուրաքանչյուր երկրում NDI հասարակական կարծիքի հետազոտությունը անց է կացնում տարբեր թեմատիկայով և այդ գործունեությունն այս երկրներում օրենքով արգելված չէ: Օրինակի համար, 2018 թվականի ապրիլին NDI-ը հրապարակեց Հունգարիայում, Լեհաստանում և Սլովակիայում անցկացված հարցման արդյունքները, որոնք վերաբերում են ժողովրդավարության և քաղաքականության նկատմամբ երիտասարդների տրամադրություններին:
POS TV-ի մասին
Պոս ՏՎ իշխանության հետ կապված համացանցային հեռուստատեսություն է: 2018 թվականի մայիսի 1-ից, Պոս ՏՎ-ի չորս հաղորդում (Night Show, Մեդիա ռենտգեն, Քաղաքական դետեկտոր, կոնսերվատորիա) թողարկվում է «Մաէստրո» հեռուստաընկերության եթերում: Հաղորդումների պատրաստմանը մասնակցում են Շալվա Ռամիշվիլին, Նիկա Լալիաշվիլին, Նուգզար Ռուխաձեն, Վալերիան Գորգիլաձեն և ուրիշներ: