Առասպելն այն մասին, իբր Եվրամիությունը ոչնչացնում է Վրաստանի գյուղատնտեսությունը, անհիմն է

qbDTauLsEEOCQexOGSIltA_2
63
VIEWS

Առասպելներն այն մասին, իբր Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրն առաջ կբերի վրացական գյուղի քայքայում, զուրկ է որևէ հիմքից: Իրականում Եվրամիությունն աջակցում է Վրաստանի գյուղատնտեսության զարգացմանը, գյուղում աշխատանքային զբաղվածության բարելավմանը, ֆերմերային տնտեսությունների խթանմանը, որակյալ արտադրանքի արտադրությանը և դրանց եվրոպական շուկա դուրս բերելուն: Այս նպատակով իրականացվում է երկու հիմնական նախագիծ՝ ENPARD-ը (Եվրոպայի հարևանության ծրագիր գյուղատնտեսության և գյուղի զարգացման համար) և CIB-ը (բազմակողմանի ինստիտուցիոն զարգացում):

ENPARD

ENPARD ծրագրի ողջ բյուջեն, որի իրականացումն սկսվեց 2013 թվականի մարտից, կազմում է 52 միլիոն եվրո: Ծրագրի նպատակը գյուղատնտեսության նախարարության կարողությունների և արդյունավետության աճին աջակցություն ցուցաբերելն է: Դրա հետ միասին նաև շրջանի մակարդակի խորհրդատվական և տեղեկատվական կենտրոնների միջոցով, ֆերմերների նախաձեռնությունների և կարողությունների զարգացումը, արտադրողականության աճի նպատակով՝ ֆերմերների հետ և ֆերմերների միջև համագործակցության հզորացումը, գյուղում զբաղվածության և բնակության պայմանների բարելավումն է:

Աղյուսակ 1. ENPARD-ի օգնությունն ըստ ուղղությունների

 

"

Վրաստանի կառավարությանը ֆինանսական օգնություն (24.5 միլիոն եվրո): Նշված օգնությունը նախատեսում է 2014-2020 թվականներին իրականացնել (7մլն) գյուղատնտեսության զարգացման ռազմավարություն. առնվազն 30 շրջանում ֆերմերների համար հիմնադրել (5.5 մլն) խորհրդատվական ծառայություններ, ֆերմերների առնվազն 350 համատիրությանը պետական ծրագրերով ցուցաբերել (8.5մլն) օգնություն, գյուղատնտեսության նախարարությունում ստեղծել (2 մլն) քաղաքականության բաժանմունք և բարելավել (1.5մլն) գյուղատնտեսության վիճակագրությունը:

Գյուղատնտեսական ինստիտուտներին ցուցաբերել տեխնիկական օգնություն (7 միլիոն եվրո): Ծրագիրը նախատեսում է գյուղատնտեսության նախարարությանը՝ փորձագետային (2.5մլն), համատիրությունների զարգացման գործակալությանը՝ տեխնիկական (2.5 մլն), ինչպես նաև Աջարիայի գյուղատնտեսության նախարարությանը և Աջարիայի ագրոսերվիսկենտրոնին՝ տեխնիկական (2մլն, UNDP) օգնություններ:

Ոչկառավարական կազմակերպություններին հատկացված դրամաշնորհներ (19.75 միլիոն եվրո): Նախատեսվում է 4 դրամաշնորհ՝ 160 համատիրությանը՝ ֆինանսական և տեխնիկական (16մլն), 2 շրջանում՝ պիլոտային նախագծերին (3մլն) և բարձրագույն կրթության և հետազոտության աջակցությանը (0.75 մլն) օգնություն ցուցաբերելու համար:

Համատիրություններ: ENPARD-ի նախագծի շրջանակներում, այսօրվա դրությամբ, գյուղական-տնտեսական համատիրության կարգավիճակ շնորհված է 1092 համատիրության, որտեղ միավորված է 7341 բաժնետեր, այդ թվում 1635-ը կին է: Կարգավիճակ ունեցող համատիրություններում կենտրոնացած կապիտալը կազմում է 14.286990 լարի:

Ճյուղերի համաձայն, բոլորից ավելի համատիրություն է գրանցված անասնապահության (Սամցխե-Ջավախեթի, Քվեմո Քարթլի) և կարտոֆիլագործության (Սամցխե-Ջավախեթի, Քվեմո Քարթլի) ուղղությամբ: Համատիրություններն ըստ տարածաշրջանների բաշխվեցին այսպես. Կախեթի՝ 83, Քվեմո Քարթլի՝ 168, Մցխեթա-Մթիանեթի՝ 51, Շիդա Քարթլի՝ 75, Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 92, Գուրիա՝ 65, Աջարիա՝ 125, Սամցխե-Ջավախեթի՝ 211, Ռաճա-Լեչխումի՝89, Թբիլիսի՝35: Այս փուլում ստեղծվել է երկրորդ մակարդակի 4 համատիրություն՝ Գուրիայում, Իմերեթիում, Ռաճայում և Քվեմո Քարթլիում:

Եվրամիության օգնությամբ գյուղական – տնտեսական համատիրությունների զարգացման գործակալությունում ընթանում է մի քանի ծրագիր.

«Գյուղական-տնտեսական համատիրություններին մոտոբլոկներով և ձեռքի սերմնացաններով ապահովման ծրագիրը» նախատեսում է համատիրություններին փոքր չափսի ագրո-տեխնիկայի փոխանցում զեղչ գնով՝ 900 լարիով, ինչը կազմում է դրա արժեքի 24% -ը: Յուրաքանչյուր հավաքածուի մեջ մտնում է մոտոբլոկի ագրեգատ, հնձիչ, գութան, կուլտիվատոր և ձեռքի սերմնացան: Տարհանվածների և էկոմիգրանտների կողմից ստեղծված, ինչպես նաև բարձրալեռ, սահմանային կամ բաժանող գծի հարակից գյուղերում գրանցված համատիրություններին, մեկական հավաքածու գնելիս՝ լրացուցիչ տրվում է 1 ձեռքի սերմնացան խորհրդանշական գնով՝ 1 լարիով: Այսօրվա դրությամբ 490 համատիրություն ստացել է 1275 ագրո հավաքածու և 194 ձեռքի սերմնացան:

Այս ծրագրի միջոցով գյուղական-տնտեսական համատիրություններըսարքավորվեցին փոքր չափսիագրո-տեխնիկայով, ինչը նպաստում է բարդ ռելիեֆ ունեցող և փոքր հողակալվածքի մշակմանը և տնտեսական գործունեության մեջ դրանց ընդգրկմանը, ինչպես նաև համատիրությունների համար կրճատում է հողի մշակման ծախսերը:

«Պնդուկի արտադրության զարգացում գյուղական-տնտեսական համատիրության աջակցության ուղիով» պետական ծրագրի շրջանակներում, Զուգդիդի մունիցիպալիտետի Դարչելի գյուղում ստեղծվում է արտադրական ենթակառույց, որտեղ կստեղծվի ամենօրյա մինչև 24 տոննա կեղևով պնդուկ չորացնելու և միաժամանակ 500 տոննա պնդուկ պահեստավորելու հնարավորություն: Միջազգային չափանիշների արմատավորման ներդրումն ապահովելու նպատակով, ծրագրի շրջանակներում, գյուղական-տնտեսական համատիրության համար կիրականացվի համապատասխան խորհրդատվական ծառայության սպասարկում: Ծրագիրը կնպաստի պնդուկի արտադրության, վերամշակման և իրացման միասնական ցիկլի ստեղծմանը, ինքնարժեքի կրճատմանը և պնդուկի արտահանման կարողության աճին:

Գյուղական-տնտեսական համատիրություններին օգնությունը նախատեսում է նաև շուրջ 30 մունիցիպալիտետում մինչև 400 ներկայացուցչի համար հարկային օրենսդրությունից գործնական վարժանքների անցկացում:

Ֆերմերների խորհրդատվական կենտրոններ: ENPARD-ի նախագծի երկրորդ կարևոր ուղղությունը էքստենցիայի սերվիսի զարգացումն է: Եվրամիության ակտիվ աջակցությամբ, 30 կենտրոնի փոխարեն, ֆերմերների խորհրդատվական կենտրոններ գործարկվեցին 54 մունիցիպալիտետներում:

ENPARD 2. 52 միլիոնանոց ծրագրի ավարտումից հետո, պլանավորվում է ENPARD 2-ի մեկնարկում, որի բյուջեն կաճի մինչև 60 միլիոն եվրո: Նոր ծրագիրն առավելապես կողմնորոշված կլինի Վրաստանում գյուղատնտեսության զարգացման և գյուղում ապրողների աշխատանքային զբաղվածության աջակցությանը:

CIB

Պարենի ազգային գործակալությունում Եվրամիության ֆինանսավորմամբ կիրականացվի ևս մեկ նախագիծ՝ CIB-ը (բազմակողմանի ինստիտուցիոն զարգացում): Առաջին փուլում CIB ծրագրի (3.4 միլիոն եվրո, 80% Եվրամիության ֆինանսավորմամբ) նպատակը պարենի ազգային գործակալության սարքավորումը, կարողությունների աճը և վարժանքների ճանապարհով գործակալության աշխատակիցների որակավորման բարձրացումն էր:

Երկրորդ փուլում նախագծին (4,5 միլիոն եվրո) արդեն ընդգրկվեցին գյուղատնտեսության լաբորատորիան և նաև եկամուտների ծառայությունը, քանզի ներկրմամբ մտած արտադրանքի ֆիտոսանիտարային և այլ ստուգումը սահմանի վրա իրականացվում է եկամուտների ծառայության կողմից: Երրորդ փուլին հատկացված գումարները (4,5 միլիոն եվրո) նույնպես կծախսվեն պարենի ազգային գործակալության ինստիտուցիոնալ հզորացման վրա:

CIB նախագծի աջակցությամբ, մի քանի սահմանային-անցումային կետDCFTA-ի պարտականությունների կատարման և արդյունավետ վերահսկողության իրականացման համար սարքավորվեց անհրաժեշտ համապատասխան սարքերով:

DCFTA Facility

Գյուղատնտեսության ոչուղղակի օգնության ծրագրով կարելի է քննարկել Եվրամիության ևս մեկ նախագիծ՝ DCFTA Facility, որի բյուջեն առաջին փուլում 37.5 միլիոն եվրո է: Այս ծրագրի բաղադրիչներից մեկը նախատեսում է արտոնյալ վարկեր տրամադրել այն ձեռներեցներին և ֆերմերներին, ովքեր արտադրությունը հիմնում են եվրոպական չափանիշերին համապատասխան: Նախագծի իրականացումը կսկսվի 2016 թվականից:

Բացի այս օգնություններից, Եվրամիության որոշ երկրներ Վրաստանի համար անհատական դոնոր է: Օրինակ, Ավստրիայի զարգացման գործակալությունը, Գերմանիայի կառավարության զարգացման բանկը KFW, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը GIZ: Իսկ Նիդեռլանդների թագավորությունը Վրաստանին օգնում է հողաբարելավման զարգացման նախագծով:

Եվրամիությունը ինչպես ինստիտուցիոն զարգացման տեսանկյունից, այնպես էլ գյուղատնտեսության ճյուղի ռազմավարական զարգացման ուղղությամբ ներկայումս գլխավոր դոնորն է և կայուն գործընկերը: Վրաստանի գյուղատնտեսության զարգացման պլանավորմանը Եվրամիության միանալուց հետո ամրագրվում է ճյուղի աճող դինամիկա:

Գյուղատնտեսություն՝ թվանշաններում: 2014 թվականի ընթացքում երկրում գյուղատնտեսական արտադրանքի թողարկման արժեքը կազմեց 3.4 մլրդ լարի, իսկ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման արդյունքում ստեղծվեց 4.5 մլրդ լարիի արժողության արտադրանք: Ագրոբիզնեսի սեկտորում արտադրանքի համախառն արտադրությունը, 2013 թվականի համանման տվյալը գերազանցում է 10 %-ով, ինչը հիմնականում առաջացել է վերամշակման սեկտորի աճով, որտեղ աճի ցուցանիշը կազմում է 13.8 %, իսկ առաջնային արտադրանքի թողարկման ցուցանիշը, նախորդ տարվա համեմատությամբ, աճեց 5.2 %-ով:

Ներդրումներ. 2014 թվականի նախնական տվյալներով, գյուղատնտեսության սեկտորում իրականացվեցին 19 090 600 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ ուղղակի արտասահմանյան ներդրումներ, ինչը նախորդ տարվա համանման ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է 38 տոկոսով: 2012 թվականին ներդրումների ծավալը 16 119 300լարի էր, ինչը 2014 թվականի տվյալների համեմատությամբ, 15.6 տոկոսով պակաս է:

Հաջողության օրինակներ

Եվրոպական շուկա վրացական արտադրանքի մուտքի դրական միտումը ցույց են տալիս նաև առանձին հաջող օրինակները.

Կիվի: Եվրոպայի հսկայական առևտրական ցանցերից մեկի՝ LIDL-ի սուպերմարկետներում վաճառվում է վրացական «Ներգետ» ընկերության կողմից Զուգդիդի շրջանի Ինգիր գյուղում աճեցված կիվի: LIDL-ը վրացի արտադրողներից 1 կգ կիվին գնում է 1.20 եվրոյով:

Կենսաբանական գինի. Իագոս Բիտարիշվիլու «Չարդախի» կենսաբանական գինու առաջին արտադրաքանակությունը 2006 թվականին արտահանվեց հետևյալ երկրներ. Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Ճապոնիա, Անգլիա, Շվեդիա, Դանիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Բելգիա: Իագոսի գինին Եվրոպայում այնպիսի հայտնի ռեստորաններում է վաճառվում, ինչպիսիք են. «Շատո Բրիանը»՝ Փարիզում և «Տերուարը»՝ Լոնդոնում:

Կապույտ հապալաս: Վրաստանում աճեցված 12 տոննա կապույտ հապալասը այս տարի առաջին անգամ մտավ Մեծ Բրիտանիայի շուկա: Եվրամիության շուկայում դրա գինը տատանվում է 4-ից մինչև 10 եվրո: “Vanrik Agro Group” ընկերությունը կապույտ հապալասը Օզուրգեթի շրջանի Լաիթուր գյուղում սկսեց բազմացնել 2012 թվականի վերջին: Ընկերության մենեջմենտը մոտ ապագայում մտադիր է տնտեսությունը ընդարձակել մինչև 400 հեկտար:

Արտահանման հեռանկար

Մանրաձուկ (խամսա): Վրացական ձկնորսական արտադրությունները պատրաստվում են արտադրանք արտահանել Եվրամիություն: Սև ծովի վրացական ջրավազանում արդյունահանվող մանրաձուկը հնարավոր է մտնի Եվրամիության շուկա: Ձկնային ընկերությունները ստուգելու համար Եվրամիության առաքելությունը՝ DG SANCO (Directorate General Health and Consumers Affairs) 2 անգամ ժամանեց Վրաստան: Վրացական ծովափում որսած ձկան ալյուրի և ձկան յուղի արտահանումը Եվրամիություն կախված է այս առաքելության դրական եզրակացությունից:

Մեղր. DCFTA-ի պայմանագրի վրա աշխատելուն զուգահեռաբար սկզբից ևեթ ակտիվորեն քննարկվում էր վրացական մեղրը Եվրամիություն արտահանելու հարցը: Թերևս որպեսզի վրացական մեղրը ընկնի Եվրամիության շուկա՝ լաբորատորային հետազոտությունից հետո մեղրի մեջ չպետք է հայտնաբերվեն անտիբիոտիկների մնացորդներ և այլ ախտոտիչներ: Գյուղատնտեսության նախարարությունն աշխատում է իր լաբորատորիայի սարքավորման վրա, որտեղ կստուգվեն մեղրի նմուշները: Իսկ դա մեղվաբուծական ֆերմերներին կտա արտադրությունը բարելավելու և Եվրամիության շուկա մտնելու հնարավորություն:

Առասպելի աղբյուր

Դիմիտրի Լորթքիփանիձե, Բուրջանաձե-միավորված ժողովրդավարներ. «Այն, ինչը մեր իշխանությունն այսպիսի խանդավառությամբ ստորագրեց [ասոցացման պայմանագիր] պետական հանցագործություն է/այո, դա նշանակում է վրացական գյուղի և տնտեսության «եվրոպական ձևով» ոչնչացում»: («Ասավալ-դասավալի»,21-27 հուլիսի, 2014):

Սաքինֆորմ. «Եվրամիություն մտնելը առաջ է բերում արտադրությունների փակում, անասունների սպանդ, այգիների հատում՝ Եվրամիությունն իր նոր անդամներին վեր է ածում իրացման շուկաների, այնտեղ նվազեցնելով արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը» (4 ապրիլի, 2014):

თემატიკა: Տնտեսություն
დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
ქვეყანა/ორგანიზაცია: Եվրամիություն
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist