Կրթություն

Առասպելն այն մասին, որ Արևելքը շահագրգռված է Վրաստանի կրթության և գիտության համակարգի իրավիճակի վատացմամբ, անհիմն է

31 Օգոստոս, 2015

Սիմոն Ջանաշիա

Վրաստանի պետությունն Արևմուտքի պետություններից և մասնավոր հովանավորներից տարիներ շարունակ ստանում է նշանակալից օգնություն կրթության ոլորտի զարգացման համար: Օգնությունը մի քանի տեսակի է: Վրաստանը ստանում է ֆինանսական օգնություն դրամաշնորհների և վարկերի տեսքով այն բանի համար, որպեսզի կրթության համակարգը նշանակալիորեն բարելավվի: Վարկերի շրջանում նշանակալից էր Համաշխարհային բանկի վարկը, որի շրջանակներում էլ մշակվեց համընդհանուր ազգային քննությունների համակարգը: Ինչ վերաբերում է դրամաշնորներին, ապա արդեն բազում տարիներ այդպիսի դրամաշնորհներ, օրինակ, հատկացվում են այն բանին, որ Վրաստանի գիտնականները կարողանան ձեռք բերել սարքավորանք, կապեր հաստատել արտասահմանում, հետազոտություններ վարել և այլն: Գոյություն ունեն նաև այլ օգտակար նպատակային ծրագրեր: Օրինակ, կրթության ոլորտում խոշոր ֆինանսական նվերներից մեկի՝ ճապոնական կառավարության դրամաշնորհի շրջանակներում, կրթության ուղղությամբ թարգմանվեց 60-ից ավելի ժամանակակից դասագիրք այն նպատակով, որ վրաց ուսանողները և ուսուցիչները ունենան պրոֆեսիոնալ գրականությանը, կրթության ոլորտի գիտնականների ամենավերջին ձեռքբերումներին ծանոթանալու հնարավորություն:

Երկրորդ. Նշանակալից է օգնության այն ուղղությունը, որը կրթության համակարգի բարելավման համար նախատեսում է, այսպես կոչված, տեխնիկական օգնություն: Միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ, Վրաստան են ժամանում օտարերկրյա խորհրդատուներ, որոնց օգնությամբ էլ Վրաստանի կառավարությանը և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներին տրվում է նոր գիտելիք ստանալու, ժամանակակից համակարգերը զարգացնելու հնարավորություն և, որ գլխավորն է, կարողանան ինտեգրվել միջազգային համակարգերին՝ Վրաստանի կրթության համակարգն էլ ավելի ուժեղացնելու համար: Կրթության ոլորտում, վերջին 20 տարվա ընթացքում, տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների օգնությամբ և մասնավոր դոնորների նվիրատվություններով հնարավոր դարձավ երկիր հրավիրել բազմաթիվ հայտնի գիտնականի և փորձագետի: Օրինակ, 2002-07 թվականներին կրթության ոլորտի վերափոխման գործում Վրաստանի պետությանը օգնություն ցուցաբերեցին Հարվարդի համալսարանի պրոֆեսորները: Օտարերկրյա փորձագետների օգնությամբ, Վրաստանի համալսարաններում արմատավորվեցին նոր, բարձրորակ ծրագրեր, ինչպիսիք են կրթության վարչարարության, հանրային վարչարարության և այլ մագիստրոսական ծրագրերը:

Երրորդ. Նշանակալից օգնությունների ուղղություն է աջակցությունը Վրաստանի գիտական և կրթական կարողության աճին՝ երիտասարդներին ընձեռելով արտասահմանում կրթություն ստանալու հնարավորություն: Բազմաթիվ պետություններ տալիս են կրթաթոշակներ այն բանի համար, որպեսզի վրաց երիտասարդները կարողանան սովորել Արևմուտքի լավագույն համալսարաններում: Օրինակ, Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության օգնությամբ, վերջին 24 տարում ֆինանսավորվեց մի քանի հարյուր երիտասարդի ուսումնառությունը Գերմանիայի լավագույն համալսարաններում: Բրիտանիայի և Ամերիկայի կառավարությունների օգնությամբ գործող կրթական ծրագրերի՝ Չիվնինգի և IREX-ի միջոցով առաջատար համալսարաններում կրթություն են ստանում բազում վրացի ուսանողներ: Բազմաթիվ կրթաթոշակներ են տրվում նաև այն նպատակով, որ Վրաստանի բուհերում աշխատող երիտասարդ գիտնականները և մանկավարժները միջազգային փորձ ստանալու հիման վրա կարողանան կատարելագործել սեփական արհեստավարժությունը: Օրինակ, շատ վրացի գիտնական ուներ հնարավորություն սեփական որակավորումը բարձրացնել Օքսֆորդի և Ֆրիբուրգի համալսարաններում հատուկ այդ նպատակով հատկացված ֆինանսավորման շնորհիվ:

Չորրորդ. Արևմուտքի երկրները ուղղակիորեն մասնակցում են Վրաստանում նոր, բարձր չափանիշներ ունեցող հաստատությունների ստեղծմանը: Օրինակ, այսպիսի նախագծի շրջանակներում, Ամերիկայի կառավարության կողմից հատկացված մի քանի միլիոն լարիի օգնության հիման վրա ստեղծվեց Թբիլիսիում ամենահաջող դպրոցներից մեկը՝ Գիվի Զալդաստանիի անվան ամերիկյան ակադեմիան, որտեղ վրացի երեխաները ստանում են լավագույն կրթություն:

Նման, սակայն համեմատաբար ավելի մասշտաբային ֆինանսական օգնության կրող է Վրաստանում նոր տեխնոլոգիական բարձրագույն ծրագրերի բացումը Սան-Դիեգոյի համալսարանի բազայի վրա: Ամերիկայի օգնությամբ, տասնյակ միլիոնավոր լարի է ծախսվում հատուկ վրացի պրոֆեսորների, ծրագրերի և ֆիզիկական ենթակառույցի պատրաստման համար, որպեսզի Վրաստանում աճեն բարձր, ժամանակակից տեխնիկական ունակություններ ունեցող ինժեներներ և ծրագրավորման մասնագետներ:

Այսօր, գլոբալացման պայմաններում ոչ միայն Արևմուտքի, այլև Արևելքի բազմաթիվ երկրների համար կարևոր է, որ Վրաստանում լինի քաղաքական և տնտեսական կայունություն: Այդ նպատակով առանձնահատուկ դեր է շնորհվում հատկապես կրթության համակարգին: Կրթությունը ներառնում է ոչ միայն տեխնիկական իրավասություններ, այլև քաղաքացիների միջև համակեցության տարբեր ձևեր և դրա համար անհրաժեշտ է նաև արժեքների արմատավորումը: Ճիշտ այդ նպատակով Արևմուտքի երկրները նշանակալիորեն շահագրգռված են, որ Վրաստանում տեխնիկական գիտելիքից բացի, քաղաքացիական կրթությունը նույնպես լինի բարձր մակարդակի վրա: Ճիշտ այդ պատճառով էլ Արևմտյան երկրների և միջազգային կազմակերպությունների օգնության մեծ մասը գալիս է հատկապես քաղաքացիական կրթությանը:

Արևմուտքից եկող սպառնալիքների մասին խոսելիս, կարևոր է հիշել մեր կրթության և գիտության զարգացման պատմությունը: Շատ վրացի գիտնականներ, ում նվաճումներով էլ հպարտանում ենք և որոնց աշխատանքի արդյունքն է այն, որ ունենք Վրաստանում գիտական հետազոտությունների հարուստ պատմություն, կրթություն են ստացել Վրաստանի և Ռուսաստանի կայսրության սահմաններից դուրս, ճիշտ Եվրոպայում: Օրինակ, հայտնի վրացի գիտնական, Դիմիտրի Ուզնաձեն Գերմանիայում սովորում էր մի քանի համալսարաններում և իր դոկտորական աշխատությունն էլ պաշտպանել է այս երկրում: Թբիլիսիի պետական համալսարանի առաջին ռեկտոր Պետրե Մելիքիշվիլին մինչև իր գիտական կարիերայի սկսելը, առաջին աշխատանքային փորձը նույնպես ստացել է Եվրոպայի տարբեր լաբորատորիաներում: Իվանե Ջավախիշվիլին 1901-1902 թվականներին հրավիրվել էր Բեռլինի համալսարան, որտեղ աշխատում և սովորում էր հայտնի գերմանացի պատմաբանների ղեկավարությամբ: Այն էլ չպետք է մոռանանք, որ գիտությանը նշանակալից վնաս հասցվեց այն ժամանակաշրջանում, երբ Արևմուտքի հետ հարաբերությունները ծայրաստիճան խոչընդոտված էին: Նման պայմաններում վրաց գիտնականների համար լուրջ հիմնախնդիր էր ներկայացնում հարաբերությունն իրենց առաջատար գործընկերների հետ, ընդհանուր նախագծերի ստեղծումը, գիտելիքի փոխանակումը: Այս հիմնախնդրի վառ պատկերն է վրացի գիտնականների ծայրագույն նվազ քանակությամբ գիտական հրապարակումները միջազգային գիտական ամսագրերում, եթե ելնելով մեր բնակչության թվաքանակից, այս տվյալը համեմատենք այլ պետությունների հետ:

Պարզ է, որ Արևմուտքի պրակտիկայի ներկրումը առանց Վրաստանի իրատեսության հաշվառման, կարող է նաև հիմնախնդիրներ ստեղծել Վրաստանի կրթության և գիտության համակարգի համար: Այսպիսի հիմնախնդիրներ հիմնականում դրսևորվում են այն ժամանակ, երբ բավարար չափով չի կատարվում նման պրակտիկայի հարմարեցումը մեր իրատեսության հետ: Որքանո՞վ կարող է Վրաստանն իրեն պաշտպանել անցանկալի ազդեցություններից, որոնք կարող են կապված լինել նաև Վրաստանի ֆինանսական օգնություն ստանալու և միջազգային նախագծերի հետ: Արևմուտքի պետություններն ունեն բազմաթիվ միջազգային պարտականություններ, որոնք սահմանում են, թե ինչպես պետք է գործեն այդ երկրնեն այն ժամանակ, երբ կվճռեն համաձայնել որևէ մի պետության զարգացմանը: Դրանցից մեկն է Փարիզի հռչակագիրը օգնության արդյունավետության մասին, որը սահմանվեց որպես հիմնական սկզբունքներից մեկը: Ըստ այդ սկզբունքի, դոնոր երկրի օգնությունը պետք է համապատասխանի ստացողի կարիքներին, որոնք կորոշի անձամբ ստացող պետությունը: Համապատասխանաբար, միայն այն դեպքում, եթե Վրաստանի պետությունը սեփական շահերի սահմանման մեջ կլինի թույլ, գոյությունի ունի սպառնալիք, որ Արևմուտքի կողմից հատկացված օգնությունը կարող է լինել աննպատակ կամ որոշ դեպքերում օգտագործվի ի վնաս Վրաստանի: Վրաց կրթության և գիտության ներկայացուցիչների կողմից սեփական հիմնախնդիրները ճիշտ սահմանելու դեպքում, նշանակալիորեն աճում է այն բանի հավանականությունը, որ Արևմուտքից եկած օգնությունը կլինի արգասաբեր:

Առասպելի աղբյուր.

Մերաբ Ջիբլաձե, ակադեմիկոս. Կարճ որ ասենք, Վրաստանում գիտա-հետազոտական ինստիտուտների ոչնչացում, համալսարանում բնագիտական լաբորատորիաների վերացում՝ այս ամենը կատարվեց ամերիկացիների հանձնարարականով: Եթե ուզում ենք առաջ գնանք, կրթության ոլորտում ամերիկյան էքսպանսիայից որևէ կերպ գլուխներս պետք է ազատենք: Այսօր Վրաստանը Ամերիկայի հեռավոր գաղութն է և մեզ ղեկավարում են ամերիկացիները:

Ասավալ-դասավալի, 22-28 հունիսի