Գաղթականներ

«Ազգային ուժի» ապալրատվությունն այն մասին, իբր պլանավորվում է Վրաստան բերել 500 000 ներգաղթածի

16 Հոկտեմբեր, 2018

Հոկտեմբերի 3-ին «Ազգային  ուժ» ուլտրանացիոնալիստական ֆեյսբուկ էջը հրապարակեց  լրատվություն, այն մասին, իբր մինչև 2020 թվականի վերջը պլանավորվում է Վրաստան բերել 500 000 ներգաղթածի, ինչի մասին Վրաստանի կառավարությունը և ընդդիմությունը (Ազգային շարժում և Եվրոպական Վրաստան) միաձայն համաձայնություն են հայտարարել:

"

Վրաստանը ներգաղթածների զանգվածային ընդունման պարտավորություն ոչ մի միջազգային պայմանագրի շրջանակներում չի ստանձնել: Ոչ այցեկարգի ազատականացումը, ոչ ասոցիացման համաձայնագիրը և ոչ էլ ռեադմիսիայի պայմանագիրը Վրաստանին չեն պարտավորեցնում գաղթականներ ընդունել: Գաղթականներ ընդունելու մասին նման հայտարարություն չի կատարվել ոչ իշխանության և ոչ էլ ընդդիմության կողմից:

«Ազգային ուժ» ֆեյսբուկ էջը ապալրատվությունը հրապարակել է մանիպուլյացիոն լուսանկարի հետ միասին, որի վրա Գերմանիայի կանցլերը պատկերված է գաղթականների հոսքի ֆոնին: Անգելա Մերկելի հետ գաղթականների ընդունման պարտականությունը տարբեր ակտորներ   փորձում են կապակցել Գերմանիայի կանցլերի օգոստոսի 22-ին Վրաստան այցից հետո: Այս այցը իբր ներգաղթածներ ընդունելու պարտականության հետ կապակցելու մասին հայտարարությունները կատարեցին Վրացական դասի լիդեր Ջոնդի Բաղաթուրիան և քաղաքագետ Ավիգդոր  Էսկինը (տես՝այս թեմայի մասին  նյութը )

Ապալրատվությունն այն մասին, իբր Եվրամիությունը Վրաստանին  պարտավորեցնում է ընդունել սիրիացի փախստականներին, տարածվում է տարիներ շարունակ: Օրինակի համար, 2016 թվականին «Ասավալ-դասավալ» թերթին տված ինտերվյուում Դիմիտրի Լորթքիփանիձեն, ով այն ժամանակ ռուսամետ «Միացյալ ժողովրդավարական շարժում» քաղաքական կուսակցության անդամ էր և այժմ Եվգենի Պրիմակովի անվան ռուս-վրացական հասարակական կենտրոնն է ղեկավարում, հավաստում էր, որ Եվրամիության հետ ձևակերպած, այսպես կոչված, ռեադմիսիայի պայմանագիրը Վրաստանին պարտավորեցնում է ընդունել սիրիացի փախստականների հոսքը:  

Ապալրատվությունն այն մասին, իբր Վրաստանին պարտավորեցնում են  ընդունել ներգաղթածներին, ուլտրաաջ ուժերը կիրառում են հակագաղթականության և հակաարևմտյան տրամադրություններ հրահրելու համար:


Քարոզչության մեթոդ

Ad nauseam-ի տեխնիկան ենթադրում է միևնույն գաղափարի անընդհատ կրկնություն: Դա կարող է լինել գաղափար, կամ պարզապես նշանաբան, որը այնքան հաճախ է կրկնվում, որ մարդիկ դրան հավատում են: