Գաղթականներ

Geworld-ը միգրանտի կողմից բռնաբարած այծի մասին Պետերբուրգի «Տրոլեր գործարանի» ապալրատվությունն է հրապարակում

19 Հոկտեմբեր, 2018

Հոկտեմբերի 10-ին «Վրաստանը և աշխարհը» կայք-հարթակը «Միգրանտը Բուլղարիայում այծ բռնաբարեց»  վերնագրով հրապարակեց (Geworld) հոդվածը, Համացանցային հարթակի  սկզբնաղբյուրը ФАН ռուսական լրատվական գործակալությունն է, որը, իր հերթին, ամենշաբաթյա բուլղարական արգելված„ Ույքենդ “ հրատարակության վրա է հենվում: Geworld-ը նկարագրում է, թե ինչպես 73 տարեկան հովիվ Մլադան Կիրիլովը վրա է հասել այն բանին, որ  «ինչ-որ թուխ պատանի» միգրանտ, բռնաբարում է նրա Միլենա այծին: Հովիվը բռնակալին դիմադրություն է ցույց տվել, անծանոթը փախուստի է դիմել և միաժամանակ  «արաբերեն ինչ-որ բան էր գոռգոռում»:

Տեղեկատվությունը միգրանտի կողմից այծին բռնաբարելու մասին ոչ մի վստահելի աղբյուրում չի որոնվում: Նման տեղեկատվություն միայն արգելադրված ռուսական և բուլղարական  մեդիաներն են տարածում: Իսկ  Geworld-ը որպես սկզբնաղբյուր մատնանշում է ФАН ռուսական լրատվական գործակալությունը, որը ռուսական (Պետերբուրգի) տրոլեր գործարանի նախագծերից մեկն է, որը Ռուսաստանի իշխանության հանձնարարությամբ, ֆինանսական շահի փոխարեն, աշխատում է ապալրատվությունը նպատակաուղղված տարածելու վրա:

Նյութը վերստուգելու արդյունքում պարզվեց, որ ոչ մի վստահելի աղբյուրում նման տեղեկատվություն չի որոնվում: Միակը, որտեղ նման տեղեկատվություն տարածվեց, ռուսալեզու կայքերն են: Օրինակ, news.sputnik.ru,որը Ռուսաստանի իշխանության կողմից հիմնադրված լրատվամիջոց է,  համանման տեղեկատվություն հրապարակեց, միայն թե ի տարբերություն Geworld-ի, Սպուտնիկի տարբերակում  միգրանտը թուրք է: Նման նյութ բուլղարական աղբյուրի վրա հենվելով, հումորի շարքում նույնպես հրապարակեց ռուսալեզու  center-club.ws--ը:

"

Բացի ռուսերենից, նյութը  տարածվում էր տեղական բուլղարական մեդիայում նույնպես, որոնց մի մասը նյութը լուսաբանում էր երգիծական-հումորիստական տեսանկյունից.

  •  Уикенд - ն ունի միայն տպագիր հրատարակություն և արգելադրված է,
  •  Newsbul.eu - արգելադրված է և հրապարակում է նյութը ,,ШОУ И ЛАЙФСТАЙЛ» շարքում,
  •  Capitan.bg - ն նյութը հրապարակում է  ,,Խումոր» շարքում,

"

Geworld.ge–ը իր համար  որպես աղբյուր նշում է ФАН տեղեկատվական գործակալությունը: Նշված հրատարակությունը  համարվում է. ռուսական տրոլեր գործարանի արտադրանքներից մեկը: 2017 թվականի ապրիլին ռուսական  «РБК» հրատարակությունը  հրապարակեց ժուռնալիստական հետաքննության արդյունքները որի համաձայն էլ, «ռուսական տրոլեր գործարանի» ակտիվները ներառում են Կրեմլի քաղաքականությանն աջակցող ևս 16 լրատվամիջոց: Մեդիաները հոլդինգ Федерального агентства новостей (ФАН)-ի կազմի մեջ են մտնում և մշտապես  տարածում են միմյանց նյութերը:

«Ռուսական տրոլեր գործարանը» 2015 թվականի հունիսին մեդիայի և հասարակայնության ուշադրության կենտրոնում  բացահայտվեց. լրագրող և ակտիվիստ  Լյուդմիլա Սավչուկի կողմից դատարանում աշխատավարձ չվճարելու պատճառով հայց մտցնելու հետևանքով: Սավչուկի խոսքով, համացանցում Վլադիմիր Պուտինին աջակցության մեկնաբանությունների զանգվածային տարածման համար աշխատակիցներին ամսեկան 750$ էին վճարում: Անձամբ Կրեմլը գործակալության հետ կապը հերքեց:

"

Լուսանկարը, որի վրա Geworld միգրանտի կողմից զոոֆիլիայի պատկերազարդման համար է կիրառում, նկարահանված է 2013 թվականի նոյեմբերին, ուլտրա-նացիոնալիստական АТАКА կուսակցության կողմից  միգրանտների դեմ անցկացված ակցիայի ժամանակ: АТАКА -ն հիմնադրվել է   2005 թվականին Վոլեն Սիդերովի կողմից: Նրանք հակադրվում են երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամագրությանը և աչքի են ընկնում ազգայնամոլական, ռասիստական և այլատյացության հայտարարություններով, մշտապես հրահրում են հակաթուրքական, հակամուսուլմանական և հակասեմիտական տրամադրություններ:

Ապալրատվությունները այն բանը պատկերազարդելու համար, որ Արևմուտքում զոոֆիլիան և նեկրոֆիլիան մոլեգնում են,  Geworld-ը նախկինում նույնպես տարածում էր և որպես աղբյուր երգիծական-հումորիստական հրատարակություններ էր կիրառում, որոնք ընթերցողին ներկայացնում էր որպես իրատեսական պատմություն: Նախորդ հորինված նյութերը վերաբերում էին ալիգատորի և մումիայի բռնաբարման պատմությանը, առասպելների դետեկտորը ավելի վաղ դրանք վերստուգեց.

  •  Ապալրատվություն Ջիմի Օլսենի կողմից ալիգատորի բռնաբարության փորձի մասին,
  •  Geworld-ի ֆոտո-մանիպուլյացիաները և ապալրատվությունը մումիայի և մեղրամոմե ֆիգուրի  բռնաբարության մասին»:

Բոլոր դեպքերում Geworld-ի աղբյուրը կամ հակաարևմտյան աղբյուրը, կամ հակաարևմտյան ռուսական մեդիան կամ անգլոլեզու երգիծական հարթակներ են, ովքեր առաքելության հայտում նշում են, որ իրենց պատմությունները հորինված են:

Երգիծական-հումորիստական հրատարակությունները որպես  իրատեսական տեղեկատվություններ ներկայացնելը հակաարևմտյան հրատարակությունների կողմից քարոզչության մեթոդներից մեկն է: Հորինված պատմությունները որպես իրատեսական լրատվություններ լուսաբանելով, քարոզչական հրատարակությունները փորձում են ներկայացնել, որ այս պատմություններում նկարագրված երևույթները, ինչպիսիք են  զոոֆիլիան, նեկրոֆիլիան, արևմուտքի հասարակայնությանը բնորոշ կենսակերպ է:


Պատրաստեցին Անի Քիստաուրին և Գվանցա Դևիձեն
Առասպելների դետեկտորի լաբորատորիա