Եվրամիություն

Geworld-ը վախճանվածին նստած վիճակում հուղարկավորելու և խոզի սերմնանյութի մասին որոշումներում Արևմուտքի «խարդախ ձեռքն» է տեսնում

6 Օգոստոս, 2018

Զուգդիդի մունիցիպալիտետի շրջանային ժողովի կողմից ընդունված որոշումը՝ վախճանվածներին նստած վիճակում հուղարկավորելու, տեղեկությունը՝ Օզուրգեթի մունիցիպալիտետում խոզի սերմնանյութ բաժանելու մասին և Ծղալտուբոյի մունիցիպալիտետի որոշումը կենդանիների հետ վերաբերմունքի կապակցությամբ, հասարակության շրջանում առաջ բերեց հումորիստական տրամադրություններ: Թերևս «Վրաստանը և աշխարհը» (Geworld) հրատարակչությունը այս հարցին լրջորեն մոտեցավ և վրացական ինքնակառավարությունների որոշումներում, ոչ ավելի և ոչ պակաս Արևմուտքի «խարդախ ձեռքը» տեսավ: 2018 թվականի հուլիսի 5-ին հրապարակված «Աբորտ արած կենդանիներ, պահպանակներով ցուլեր, նստած վիճակում թաղված վախճանվածներ...» վերնագրով նյութում, վերևում թվարկած փոփոխությունների պատճառ Geworld-ը անվանեց Եվրախորհրդի հանձնարարականները:

Զուգդիդի, Օզուրգեթի և Ծղալտուբոյի մունիցիպալիտետների պարզաբանմամբ, որոշումները վախճանվածներին նստած վիճակում հուղարկավորելու կարգի, խոզաբուծության զարգացման նպատակով խոզի սերմնանյութի ձեռքբերման և կենդանիների նկատմամբ վերաբերմունքի մասին՝ չէին կապվում Եվրախորհրդի որևէ մի հանձնարարականի հետ: Վրաստանի գյուղատնտեսության նախարարության կողմից «Առասպելների դետեկտորին» տված պարզաբանության մեջ, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի կարգի փոփոխության մասին ընդունված որոշումը, Եվրախորհրդի հանձնարարականների հետ կապված չէ, իսկ Եվրախորհրդի կողմից սահմանված չափանիշի գործունեությունը, որը խոզաբուծության զարգացման հետ է կապված, նախարարությունը մինչև 2020 թվականը չի պլանավորում:

Փաստ N1. Զուգդիդի մունիցիպալիտետի շրջանային ժողովի բացատրությամբ, «Զուգդիդի մունիցիպալիտետի տարածքի վրա գերեզմաններ սարքավորելու և խնամք-տիրության կարգը հաստատելու մասին» որոշման նախաձեռնողը Զուգդիդի մունիցիպալիտետի քաղաքապետարանն էր և նրանք Եվրախորհդի հանձնարականներ չեն ստացել:  

Փաստ N2: Օզուրգեթի մունիցիպալիտետի՝ հասարակության հետ հարաբերությունների ծառայության բացատրությամբ, մունիցիպալիտետի տարածքում «Կավկասիիս գենետիկա» կազմակերպությունը Բ(Ո)ԻԱ ֆերմերային տնտեսության զարգացման կենտրոնի հետ համագործակցությամբ, իրականացրեց նախագիծ, որը նախատեսում էր վերացման եզրին գտնվող խոզաբուծության ճյուղի զարգացում: Նախագծի շրջանակներում, կենտրոնը բնակչությանը անվճար բաժանում էր «Կավկասիիս գենետիկից» մատակարարված խոզի սառեցված սերմնանյութ:

"

"

"

Լուսանկար. Իորքշիրի և Լանդրասի ցեղի խոզեր:. Աղբյուր. Զուգդիդի մունիցիպալիտետ

Փաստ N3: Ծղալտուբոյի մունիցիպալիտետի տարածքի վրա բնակվող ընտանի կենդանիների (շուն, կատու) խնամք-տիրությունը և դրանց բազմացումը վարելու կարգի մասին որոշումը,  2018 թվականի մայիսին մունիցիպալիտետն ընդունեց Վրաստանի կենդանիների պաշտպանության դաշնության հանձնարարականի համաձայն: Դրա նպատակը ժամանակակից աշխարհում փորձարկված, հումանիտար սկզբունքների և մեթոդների կիրառմամբ մարդու և կենդանու համագոյակցության անվտանգ, հուսալի և ընկերական միջավայր ստեղծելն է, ինչպես նաև կենդանիներին տանջալից և խիստ վերաբերմունքից պաշտպանելը:

2015 թվականի մարտի 27-ին Ծղալտուբոյի շրջանային ժողովը ընդունեց  (N27) որոշում «Ծղալտուբոյի մունիցիպալիտետի տարածքում բնակվող ընտանի կենդանիների (շուն, կատու) խնամք-տիրության և դրանց բազմացման կառավարման կարգը հաստատելու մասին»: 2018 թվականի մայիսի 5-ի որոշման մեջ (N36),  Ծղալտուբոյի շրջանային ժողովը, հաշվի առնելով Վրաստանի կենդանիների պաշտպանության դաշնության գրավոր հանձնարարականները անապաստան կենդանիների ժամանակավոր մեկուսացման, ախտահանման/ամորձատման, նույնականացման և պատսպարման տեղը վերադառնալու մասին, սահմանեց կենդանիների ՝ որպես ներվային համակարգ ունեցող կենդանի գոյություններին շնորհված բնական իրավունքները և դրանց պաշտպանության մեխանիզմները:

«Վրաստանը և աշխարհը» նյութում լրագրողը քննադատում է Ծղալտուբոյի մունիցիպալիտետի կողմից ընդունված որոշման այն մասը, որը նախատեսում է կենդանուն մենտալային տանջանքից պաշտպանությունը, կենդանու լքումը, դրանց կինոնկարահանումը և գովազդներին մասնակցությունը: Հեղինակի խոսքով, Եվրախորհրդին և Ծղալտուբոյի շրջանային ժողովին ոչ մեկը չի բացատրել, որ բադերին տարին մեկ անգամ փետրահան են անում և բարձեր են կարում, իսկ ձիերի սմբակներին պայտեր ամրացնելու համար սմբակի ստորին կողմը դանակով կտրում են և ուղղում, որպեսզի պայտը ճիշտ ամրացնեն: Նման դատողությունը ճիշտ չէ, քանզի ինչպես Վրաստանի կենդանիների պաշտպանության դաշնությունը բացատրեց, որոշման այս մասում խոսվում է գործընկեր կենդանիների, այսինքն՝ այն տեսակների մասին, որոնք չեն կիրառվում տնտեսական ֆերմերային նպատակով: 

Փաստ N4. Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությամբ, Ծղալտուբոյի մունիցիպալիտետի կողմից ընդունված որոշումը կենդանիների հետ վերաբերմունքի կարգի փոփոխության մասին, Եվրախորհրդի հանձնարարականների հետ կապված չէ: Խոզաբուծության զարգացման կապակցությամբ, գոյություն ունի Եվրախորհրդի կողմից սահմանված չափանիշ, որը նախատեսում է ճյուղի զարգացում, թերևս նախարարությունը նշված կարգավորման գործարկումը չի պլանավորում մինչև 2020 թվականը:


Պատրաստեց Անի Քիստաուրին
Առասպելների դետեկտորի լաբորատորիա