Այլք

Geworld-ի ռուսական դավադրությունը «Առնետների արքայի» մասին գեղարվեստական ստեղծագործության սյուժե է

14 Հունիս, 2018

2018 թվականի մայիսի 24-ին «Վրաստանը և աշխարհը» օնլայն հրատարակությունը հրապարակեց հոդված  «Բարոյականության փլուզում և մարդակերություն «Առնետների արքա»տեխնոլոգիայով»   վերնագրով: Հոդվածի հեղինակը հավաստում է, որ գլոբալային ուժերը հատուկ նախկին Խորհրդային Միության ուղղափառ ժողովուրդների համար մշակեցին տեխնոլոգիա ՝ «Առնետների արքա» վերնագրով, որի էությունը մարդու մեջ խելամտության և բարոյականության խորտակումն է:  Geworld-ը դրա պատկերումը կատարում է առնետների վրա անցկացված փորձերի օրինակի վրա, թե ինչպես վանդակում գտնվող ուժեղ առնետը ինքնափրկության նպատակով ուտում է   ավելի թույլ էակին:

«Առնետների արքա» -ն հերթական ռուսական դավադրություն է:  Geworld.ge-ի հոդվածը առանց աղբյուրը մատնացույց անելու լրիվությամբ թարգմանված է ռուսական կայք-էջերից: Իսկ «Առնետների արքան» իրականում 1962 թվականին հրատարակված գեղարվեստական ստեղծագործության վերնագիրն է, որի հեղինակը բրիտանացի գրող Ջեյմս Կլավելն է: Դավադրության սյուժեն, թե առնետները վանդակում ինչպես են միմյանց ուտում, ճիշտ այս գրքից է վերցված:

1. «Առնետների արքան» գեղարվեստական ստեղծագործություն է և ոչ թե գլոբալիստների կողմից ստեղծված տեխնիկա

1962 թվականին հրատարակված «Առնետների արքա» գիրքը պատկանում է բրիտանացի գրող Ջեյմս Կլավելին: Գրքի սյուժեն զարգանում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ստեղծագործության հերոսները Սինգապուրում պատերազմի գերիների ճամբարում ձգտում են փրկվել: Գլխավոր հերոսներից մեկը ընկերների հետ միասին որոշում է առնետներ բազմացնել և առնետի միսը որպես սնունդ վաճառել: Վերջապես ճամբարը  ազատագրելուց հետո, գրքի հերոսները առնետներին թողնում են վանդակներում: Գրքի վերջին դրվագում առնետները սկսում են միմյանց ուտել: Իսկ ամենաուժեղը, ով փրկվում է, դառնում է «Առնետների արքա»:

"

2. Geworld-ը հոդվածը թարգմանել է առանց ռուսական պորտալների  աղբյուրը մատնացույց անելու

«Առնետների արքա»ի դավադրությունը ռուսական պորտալների վրա նույնական տեքստով որոնվում է 2013 թվականից: Տարբեր են  հրապարակումների վերնագրերը: Օրինակ, «Առնետների արքա, այսինքն՝ ինչպես ենք ուտում միմյանց», «Մարդակերություն առնետների արքայի տեխնոլոգիայով»  և այլն: Մոտակա հրապարակումներից մեկը պատկանում է Նիկոլայ Ստարիկովին, ով „Անտիմայդան»  շարժման  առաջնորդներից մեկն է  և «Փառավոր հայրենիք»  կուսակցություն հիմնադիրը: Նրա կարգախոսն է. «Ռուսաստանը ավելի մեծ է, քան աշխարհը»: Նիկոլայ Ստարիկովը իր հերթին որպես աղբյուր մատնացույց է  անում ռուսական Военное Обозрение պորտալը:  

"

"

"