ՆԱՏՕ

Geworld.ge-ին 2018 թվականի Նորվեգիայի իրադարձությունների պատկերազարդման համար կիրառում է 2016 թվականի Լեհաստանի բողոքի ակցիան արտացոլող լուսանկար

3 Դեկտեմբեր, 2018

Նոյեմբերի 8-ին «Վրաստանը և աշխարհը» (Geworld) կայք-պորտալը հրապարակեց  հոդված, «Նորվեգացիները ՆԱՏՕ-ի վարժությունները չեն ուզում» վերնագրով: Հոդվածը հաստատում է, որ Նորվեգիայում ՆԱՏՕ-ի «Միասնական սամկապի» (Trident Juncture) զորավարժության դեմ անցկացվեցին բողոքի ակցիաներ: Զինավարժության պայմանական հակառակորդը Ռուսաստանն է, իսկ ամերիկյան հենակայանները Նորվեգիայի տարածքի վրա տեղադրված են ոչօրինական: Հրապարակման մեջ արտահայտված է նաև կասկած, որ հնարավոր է  զինավարժությունների շրջանակներում շոգենավով ատոմային զենք մտցված լինի: Հոդվածին կցված է լուսանկար, որի վրա 2 մարդ բռնած ունեն  պաստառ՝ “Nobody Asked Thou Occupation” (Ոչ ոք չի խնդրում բռնագրավում) բողոքի կարգախոսով: Հոդվածի սկզբնաղբյուրը  շվեդական  offensiv.socialisterna.org կայք-էջն է:

Geworld.ge-ի հոդվածը մանիպուլյացիոն է, քանզի ՆԱՏՕ-ի «Միասնական սամկապի» զինավարժությունները Նորվեգիայում անց են  կացվում տեղական իշխանության խնդրանքով, իսկ ամերիկյան ծովային ուժերի տեղադրումը Նորվեգիայի տարածքի վրա՝ օրինական է, ինչը հաստատվում է խորհրդարանի կողմից վավերացված փաստաթղթով: Geworl.ge-ն 2018 թվականի բողոքի պատկերման համար, որը Նորվեգիայի կոմունիստական կուսակցության կողմից էր կազմակերպված, կիրառում է 2016 թվականի Լեհաստանի բողոքի ակցիան արտացոլող լուսանկար:

Փաստ 1:  Լուսանկարը, որը կիրառում է geworld.ge, իրականում 2016 թվականին Լեհաստանում է նկարահանվել և չի արտացոլում Նորվեգիայում ընթացող իրադարձությունները:

Լուսանկարը, որը «Վրաստանը և աշխարհը» կիրառում է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զինավարժությունների դեմ անցկացված ցույցերը պատկերելու համար, մանիպուլյացիոն է և իրականում արտացոլում է 2016 թվականի հուլիսի 9-ին Վարշավայում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի աշխատանքի օրերին  անցկացված բողոքի ակցիան, որտեղ 2 հոգի բռնած ունեն բողոքի պաստառ: Լեհական wyborcza.pl հ րատարակության տեղեկատվությամբ, ակցիայի կազմակերպիչները լեհ անարխիստներն էին: Այս նույն աղբյուրի ֆոտոռեպորտաժը բողոքի ակցիայի տեղից վկայում է, որ ցույցը տեղի էր ունենում Վարշավայում: Նույնական լուսանկար 2016 թվականի հուլիսի 11-ին կիրառեց  Սպուտնիկ-Բելոռուսը Լեհաստանում ընթացող ակցիան պատկերելու համար:

"

"

Հոկտեմբերի 27-ին Օսլոյում տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի կազմակերպիչները, Sputnik-International-ի տեղեկությամբ, Նորվեգիայի կոմունիստական կուսակցությունը և Նորվեգիայի երիտասարդ կոմունիստներն էին:

Փաստ 2: Զինավարժությունների անցկացումը ՆԱՏՕ-ին առաջարկել է  Նորվեգիան ինքը և դաշինքի կողմից համաձայնությունը ստացել է 4 տարի  առաջ: Երկիրը զինավարժություններ հյուրընկալելու փորձ արդեն ունի: Այստեղ անց են կացվել ,, Սառը պատասխան ”, ,, Դինամիկ մոնոոզ ”, Արկտիկական մարտահրավեր.2017 թվականից դաշինքի զինված ուժերի զինավարժությունների և հնարավորությունների զարգացման շրջանակներում Նորվեգիայի ջրերում է գտնվում ամերիկյան ծովային նավատորմի  330 միավոր: 2018 թվականին Նորվեգիան, ՆԱՏՕ-ին  դիմեց,խնդրանքով, որ նշված ուժերի գտնվելը Նորվեգիայի ջրերում 5 տարով երկարաձգի և դրանց թիվը կրկնապատկի:

Նորվեգիայի զինված ուժերի էջի վրա պարզաբանված է, որ «Միասնական սամկապը» ներկայացնում է զինավարժություն/ռազմական մանևր և ուղղված չէ որևէ երկրի դեմ:

Փաստ 3. Ամերիկյան զինված ուժերի ժամանակավոր գտնվելը Նորվեգիայում օրինական է: Ամերիկացի զինվորականների գտնվելը Նորվեգիայում որոշված է ԱՄՆ-ի և Նորվեգիայի միջև կնքված  հուշագրով որը 2016 թվականին երկրորդ անգամ ստացավ Նորվեգիայի խորհրդարանի աջակցությունը, ինչը ամերիկյան զորամիավորումների գտնվելուն լրիվ օրինական հիմք է ստեղծում:

2017 թվականի ապրիլի 21-ին Նորվեգիայի կառավարությունը ներկայացրեց անվտանգության քաղաքականության  փաստաթուղթ, որտեղ նշված է, որ անվտանգությունն ամրապնդելու և ուժեղացնելու համար երկիրը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը պետք է խորացնի:

Նորվեգիայում մշտական ամերիկյան ռազմական հենակայաններ չկան տեղադրված: Թերևս ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Նորվեգիայի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է: Երկրում ամերիկյան ծովային ուժի զորամասերը տեղադրված են ժամանակավորապես և նպատակադրված են դաշինքի շրջանակներում  ուժեղացնել պաշտպանական հնարավորությունները, ինչը ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիայի համար ներկայացնում է անվտանգության գլխավոր երաշխիքը:

Փաստ 4:  Զինավարժությունների շրջանակներում ատոմային զենքի կիրառման մասին ենթադրության արտահայտումը անհեթեթություն է:  Միջուկային զենքի չտարածման մասին 1968 թվականի ՄԱԿ-ի պայմանագրով  միջուկային զենքի հետ կապված ակտիվություններին հետևում է ատոմային էներգիայի գործակալությունը: Իսկ միջուկային զենքի այլ երկրի (ոչմիջուկային պետության) մատակարարումը արգելված է: Միջուկային զենքի հետ կապված ակտիվություններից բացի, Նորվեգիայում զինավարժությունների շրջանակներում կիրառված  ռազմական զենքը ևտեխնիկան նախապես համաձայնեցված է և սահմանված է դաշինքի անդամների կողմից:

Ռուսաստանի իշխանության վերաբերմունքը

Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զինավարժություններ անցկացնելուն դեմ հայտարարություններ արեցին Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչները, այդ թվում պաշտպանության նախարար  Սերգեյ Շոյգուն որովհետև այն գնահատեցին որպես Ռուսաստանի դեմ ուղղված բողոքի գործողություն:

Նույնական նյութեր ռուսական մեդիայում

Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զինավարժություններ անցկացնելու կապակցությամբ Geworld-ին նույնական նյութեր տարածվեցին նաև ռուսական մեդիայում.

"

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Զվեզդա» մեդիայի  համաձայն, «Միասնական սամկապի» զինավարժությունը ֆաշիստական Գերմանիայի կողմից Նորվեգիայի նվաճմանը հավասար արժեք ունի:

"

«Ռոսիա 1»-ի համաձայն, Նորվեգիայում զինավարժությունների անցկացումը մատնանշում է ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու մասին:

"

Rusvesna.su Նորվեգիայում անցկացված զինավարժությունները գնահատում է որպես  ռուսոֆոբիա:

"

Պետերբուրգի տոլերի գործարանի կապակցությամբ Riafan.ru Ռուսաստանի  սահմանների մոտ անցկացված ՆԱՏՕ-ի զինավարժությունները գնահատում է որպես Ռուսաստանի  դեմ  ուղղված գործողություն:


Սկզբնաղբյուրի մասին

Geworld-ի սկզբնաղբյուր է ներկայացնում  offensiv.socialisterna.org   շվեդական հրատարակությունը, որը Շվեդիայի Սոցիալիստական իրավական կուսակցության (Rättvisepartiet Socialisternas)  կայք-էջն է: Կուսակցությունը հյուսիսատլանտյան դաշինքին դեմ ուղղված քաղաքական տեսակետ ունի: