ՆԳՕ

Հայտարարությունն այն մասին, իբր Լեհաստանում արտասահմանից ֆինանսավորված ոչկառավարական կազմակերպությունները արգելված են, սուտ է

16 Մայիս, 2016

«Իրավապաշտպանների միավորման» նախագահ Նիկոլոզ Մժավանաձեի հայտարարությունն այն մասին, իբրև Լեհաստանում ոչկառավարական կազմակերպությունները արգելված են, ներկայացնում է սուտ տեղեկատվություն: Նման տիպի հայտարարություն արեց Եվրասիական միության նախագահ Արչիլ Ճղոիձեն 2015 թվականի հուլիսին: «Առասպելների դետեկտորը» այն ժամանակ էլ գրում էր, որ նման տեսակ կարգավորումներ Լեհաստանում գոյություն չունեն: Ավելին, 2015 թվականի տվյալներով, Լեհաստանում գրանցված էր 45 000 ոչկառավարական կազմակերպություն: Լեհաստանի քաղաքացիները կարող են իրենց հարկերից 1% փոխանցել կոնկրետ կազմակերպությանը: Մյուս կողմից, ինքը՝ Լեհաստանի իշխանությունը ֆինանսավորում է ոչկառավարական կազմակերպություններին, որոնց նպատակն է օտար երկրի հասարակության զարգացումը:

Լեհաստանում, որպես Եվրամիության անդամ պետությունում, ոչկառավարական կազմակերպությունների կարգավորիչ օրենսդրությունը բավականին ազատական է: Ոչ՝ Լեհաստանի «Հասարակականորեն շահավետ գործունեության և բնակչության մասին» օրենքը, ոչ՝ «Ասոցիացիաների» կամ «Հիմնադրամների մասին» օրենսդրական նորմերը չեն պարունակում գրություն, որը արգելում է օտար երկրի կողմից ոչկառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը: Դեռ ավելին, Եվրոպայի խորհրդի փաստաթուղթը «Հիմնարար սկզբունքներ Եվրոպայում ոչկառավարական կազմակերպությունների կարգավիճակի մասին» և պարզաբանող Հուշագիրը հստակ պարզաբանում են, որ ոչկառավարական կազմակերպությունները կարող են հայթայթել ֆինանսական միջոցներ արտաասահմանյան երկրներից, միջազգային կազմակերպություններից կամ անհատական դոնորներից:

Ի տարբերություն Լեհաստանի և Եվրամիության անդամ երկրների, 2015 թվականի մայիսին Ռուսաստաի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց օրենք «Ոչցանկալի կազմակերպությունների մասին»: Օրենքի համաձայն, Ռուսաստանի գլխավոր դատախազին կամ նրա տեղակալներին շնորհվում է իրավունք «Ոչցանկալի» համարելու այն կազմակերպությունները, որոնց գործունեությունը, նրանց կարծիքով վտանգ է ներկայացնում Սահմանադրական կարգապահության և երկրի ազգային անվտանգության համար:

Նման կարգավիճակ շնորհելուց հետո, եթե կազմակերպությունը այնուամենայնիվ կշարունակի գործունեությունը Ռուսաստանի տարածքի վրա, այն պարտավոր կլինի վճարելու վարչական տուգանք (100 000 ռուսական ռուբլի) կամ պատասխանատվություն կրելու Քրեական օրենսգրքի համաձայն, ինչը նախատեսում է մինչև 500 000 ռուսական ռուբլի դրամական տուգանք, 5 տարի հարկադրական աշխատանք, կամ մինչև 8 տարի ազատազրկում: «Որպես ոչցանկալի» կազմակերպություն հայտարարելու դեպքում սառեցվում են կազմակերպության ֆինանսական հաշիվները, դրա հետ միասին տուգանվում է նման կազմակերպությունների հետ հարաբերությունը: Նման դեպքում առանձին անձանց տուգանքը կազմում է20-25 000 ռուսական ռուբլի:

Օրենքը նախատեսում է նաև կազմակերպության կարգավիճակի փոփոխություն և դրա հանումը «Ոչցանկալի» կազմակերպությունների ցուցակից:

Աղբյուր.

Ասավալ-դասավալի, 18-24 ապրիլ

Նիկոլոզ Մժավանաձե, Իրավապաշտպանների միավորում.Դրա համար անհրաժեշտ է ընդօրինակել ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ-երկիր Լեհաստանին և Վրաստանում պետք է արգելվի ոչկառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը արտասահմանից եկած փողով: Բարձրաձայն հայտարարում եմ. Դրանք ոչկառավարական կազմակերպություններ չեն, դրանք իրականում արտասահմանյան պետությունների հատուկ ծաությունների գործակալներ են, ովքեր վրացական պետությունների հատուկ ծառայությունների գործակալներ են, ովքեր վրացական պետությանը ստեղծում են ազգային և կրոնական հակամարտություններ: