Ինչպե՞ս է փորձում Կրեմլը Սկրիպալների գործում ռուսական հետքը ծածկել Լուգարի լաբորատորիայով:

scripal case
248
VIEWS

Առողջապահության նախարարությունից փաստաթղթերը տարածվե՞ցին, թե ոչ Կրեմլին մոտ մեդիայում:

2018 թվականի սեպտեմբերի 25-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության սպառազինության չտարածման և վերահսկման հարցերի դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր  Երմակով ը հայտարարեց, որ Ռուսաստանն ամերիկացիներին թույլ չի տա իր սահմանների մոտ  կենսաբանական փորձաքննություններ անցկացնել:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը նախորդեց Վրաստանի Անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեի սեպտեմբերի 11-ի մամլո ասուլիսը և փաստաթղթերն, այն մասին, իբր Թբիլիսիում գտնվող «Լուգարի լաբորատորիայում» մարդկանց վրա փորձաքննություններ են անցկացնում և կենսաբանական զենք են ստեղծում, ինչպես նաև բուլղարացի լրագրող Դիլիանա Գայտանջիևայի սեպտեմբերի 12-ի հոդվածը՝ «Ամերիկացի դիվանագետները գաղտնի ռազմական ծրագրի շրջանակներում մարդու արյունով և հարուցիչներով (պաթոգեներով) անօրեն առևտուր են անում», վերնագրով: Հոդվածը և կցված ֆոտոնյութը հրապարակվել է Al-Mayadeen TV-ի անունով, որն աչքի է ընկնում Բաշար ալ-Ասադին  և ահաբեկչական կազմակերպություն «Հեզբոլային» աջակցող խմբագրական քաղաքականությամբ: Գայտանջիևայի հոդվածը սեպտեմբերի 16-ին տարածեց Zero Hedge, արթակը, իսկ սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության  “Звезда” հեռուստաալիքը հրապարակել էր Գայտանջիևայի հարցազրույցը, որտեղ նա կրկին խոսում է Վրաստանում արյան բջիջների ներկրման մասին:

Ռուսական լրատվամիջոցներում Լուգարի թեմայի «աշխուժացումը», ըստ ժամանակագրության համընկնում է Ռուսաստանի 2 քաղաքացիների նկատմամբ Բրիտանիայի կառավարության  առաջադրած մեղադրանքներին, որոնցով մեղադրում են 2018 թվականի մարտի 4-ին Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր – Յուլյա Սկրիպալի «Նովիչոկով» թունավորելու մեջ: Ռուսաստանի նկատմամբ առաջադրված մեղադրանքները ծածկելու նպատակով, Կրեմլի լրատվամիջոցները կրկին ակտիվացրեցին Ռիչարդ Լուգարի անվան հասարակական առողջապահության հետազոտական կենտրոնի՝ որպես սպառնալիքի առաջացման թեման, որը նրանք  մշտապես ստեղծում են 2012 թվականից:
"
Եթե վաղ ժամանակների հրապարակումներում կրեմլյան լրատվամիջոցները Լուգարի լաբորատորիայի մասին հիմնականում ռուս քաղաքագետների հայտարարությունների և առանձին ռեսպոնդենտների կողմից տարածված չհիմնավորված բամբասանքների վրա էին հիմնվում, ապա բուլղարացի լրագրողի հրապարակումները հենվում են սիմուլյացիոն  (ախտանիշների կեղծ ցուցադրման) ապացույցների վրա, որոնք փաստագրման պատրանք են ստեղծում, բայց իրատեսորեն ոչ համարժեք են այն մեղադրանքների նկատմամբ, որոնք նաև կիրառված են պատկերազարդումների համար: Այս նպատակով Դիլիանա Գայտանջիևան առողջապահության նախարարությունից տարածված փաստաթղթերը, նախարարի և առանձին հանրային անձանց էլեկտրոնային  գրագրությունն է կիրառում:

Տարածված նամակներ

Գայտանջիևայի հոդվածում «որպես փաստարկներ» հիմնականում բերված են հետևյալ փաստաթղթերը.

  • ԱՄՆ-ի դեսպանության նամակը առողջապահության նախարարության լաբորատորային նյութը (հարուցիչները) մաքսային վերահսկողությունից ազատելու պահանջի մասին,

"

  • Առողջապահության նախարարության պատասխանը ԱՄՆ-ի դեսպանությանն այն մասին, որ ներկրված նյութերը հատկացված են հեպատիտից տառապող հիվանդների մոնիթորինգի համար և դրանց, վերահսկողության շրջանցումով ներկրումը թույլատրելի է միայն ոչկոմերցիոն նպատակով, հետազոտական գործունեության համար,

"

  • USAMRD-G-ի և Վրաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչների միջև էլեկտրոնային գրագրությունը միջոցառմանը ներկաների մասին, ինչպես նաև ԱՄՆ-ի ցամաքային ուժերի բժշկական հետազոտությունների և ռեսուրսների հրամանատարության կառավարիչ գեներալ Բարբարա Հալկոմի և նախարար Դավիթ Սերգեենկոյի  հնարավոր հանդիպման մասին,

"

"

  • Հիվանդությունների վերստուգման և հասարակական առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեի և Դավիթ Սերգեենկոյի միջև էլեկտրոնային փոստով գրագրությունը, որը մի դեպքում Վոլտեր Ռիդի ինստիտուտի ղեկավարության, մյուս դեպքում պարոն Սերգեենկոյի Փարիզում  Gilead-ի ներկայացուցչության հետ հանդիպմանն է վերաբերում,

"

  • Նախարար Սերգեենկոյի անունով բուլղարացի լրագրողի էլեկտրոնային փոստով գրված նամակին նախարարի արձագանքը, որը նա նախարարության մամլո ծառայությանն է ուղարկել («Այ սա ով է: Ում է կորցրել և երանի որտեղից իմացավ իմ մեիլը»):

"

«Մեդիայի զարգացման հիմնադրամը» փորձեց Առողջապահության նախարարության հետ  վերստուգել տեղեկատվությունն այն մասին, թե որքանով վավերական են այս փաստաթղթերը և վավերականությունը  հաստատելու դեպքում, սկսե՞լ, թե ոչ ինչպես աշխատաքային հետազոտություն նշված հարցի մասին, այնպես էլ հետաքննական գործողություններ այն բանի հաստատման համար, թե ինչպես  հայտնվեց նախարարի և այլ պաշտոնյա անձանց անձնական էլեկտրոնային գրագրությունը, նաև այլ փաստաթղթեր բուլղարացի լրագրողի ձեռքում: Չնայած բազում փորձերին, մեր կողմից պահանջված տեղեկատվության մասին ոչ գրավոր, ոչ էլ հեռախոսային ձևով պատասխան չկարողացանք ձեռք բերել:

Թերևս, 2018 թվականի սեպտեմբերի 27-ին Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն այս տեղեկատվության մասին Ռուսթավի 2-ին մեկնաբանություն արեց և նշեց, որ գրագրությունը հնարավոր է հակերային հարձակման արդյունքում են հայթայթել:

Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist