Առողջապահություն/Կենսաանվտանգություն

Կոնսպիրացիաների թիրախ C հեպատիտի բուժման պատրաստուկը Ռուսաստանում գրանցված է 2016 թվականից

25 Հոկտեմբեր, 2018

2018 թվականի հոկտեմբերի 4-ին «Օբյեկտիվ ՏՎ»-ի եթերում հաղորդվե ց սյուժե Ռուսաստանի Զինված ուժերի ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի հրամանատար Իգոր Կիրիլովի բրիֆինգի մասին, որը Թբիլիսիում գտնվող Լուգարի լաբորատորիային էր վերաբերում: Կիրիլովի խոսքով, Լուգարի լաբորատորիայում Վրաստանի քաղաքացիների վրա փորձարկեցին «Սովալդի» անունով պատրաստուկը: Նրա ասելով, «Սովալդին»  թողարկում է ԱՄՆ-ի նախկին Պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի «Գիլեադ» ընկերությունը:

«Սովալդի» պատրաստուկը, որը C հեպատիտով հիվանդ անձանց համար կենսականորեն նշանակալից դեղորայք  է և որը Ռուսաստանը Լուգարի լաբորատորիայի դեմ որպես դավադրությունների պատրվակ կիրառեց, Ռուսաստանում Առողջապահության նախարարության կողմից գրանցված է 2016 թվականից: Բացի դրանից, Գիլեադի կապակցումը ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությանը, մանիպուլյացիոն է, քանզի Դոնալդ Ռամսֆելդը Գիլեադի վարչության նախագահ եղել է 1997-2001 թվականներին, մինչև Պաշտպանության քարտուղարի  պաշտոնը զբաղեցնելը:

Փաստ № 1: «Սովալդի» պատրաստուկը Ռուսաստանում գրանցված է 2016 թվականից և Առողջապահության նախարարությունը այն համարում է  կենսականորեն նշանակալից պատրաստուկ:

Ռուսաստանի Առողջապահության նախարարության «Բուժական միջոցների պետական ռեեստրի» համաձայն, «Սովալդի» պատրաստուկը Ռուսաստանում գրանցված է 2016 թվականի մարտի 25-ից: 2018 թվականի սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Առողջապահության նախարարության հանձնաժողովը հաջորդ տարվա կենսականորեն անհրաժեշտ և կարևորագույն բուժական միջոցների ցուցակում ճիշտ «Սովալդին» մտցնելու հարցը քննարկեց: Ինչպես  տեղեկացնում է, ռուսական «Կոմերսանտը», «Սովալդին» նշված ցուցակում մտցնելու հարցը քննարկվում էր նաև 2017 թվականի համար, թերևս այժմ պատրաստուկը կարտացոլվի 2019 թվականի ցուցակում:

Պատճառը, որի հետևանքով «Սովալդին» մինչև 2019 թվականը նշված ցուցակում չի արտացոլվել, պատրաստուկի արժեքն է և ոչ թե մարդկանց վրա անցկացված փորձերի կոսպիրացիաները: Ռուսաստանի Առողջապահության նախարարության  ներկայացուցիչ Ելենա Մաքսիմինան նշեց, որ Ռուսաստանը ըմբռնում է «Սովալդիին» անցնելու անհրաժեշտությունը, թերևս դրա թանկ արժողությունը  Ռուսաստանի բյուջեին չի համապատասխանում:

Ճիշտ այդ պատճառով Ռուսաստանը «Սովալդի» արտադրող «Գիլեադ» ընկերության հետ մի քանի տարի շարունակ բանակցություններ է  վարում, որպեսզի Ռուսաստանը ստանա «Սովալդի» Գեներիկի կամ «Սովալդիի» նման պատրաստուկ տեղում թողարկելու արտոնագիր, որպեսզի այն Ռուսաստանի հասարակայնության համար ավելի մատչելի դառնա:

Փաստ N2: Դոնալդ Ռամսֆելդը Գիլեադը ներկայացնում էր մինչև 2001 թվականը

Կրեմլը և Կրեմլյան մեդիան փորձում են C հեպատիտի բուժման «Սովալդին» և դրա արտադրող «Գիլեադ» ընկերությունը կապել  ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությանը և դրանով ուժեղացնել կոնսպիրացիան այն մասին, իբր ԱՄՆ-ի զինվորական մարմինները զբաղված են  մարդկանց վրա փորձեր անցկացնելով:

Իրականում, Դոնալդ Ռամսֆելդին Գիլեադի վարչության նախագահ ընտրել են 1997 թվականին և նա ընկերությունը ներկայացնում էր մինչև 2001 թվականը, մինչև Պաշտպանության քարտւղարի պաշտոնին  նշանակվելը: Ամերիկյան Snopes-ի տեղեկատվությամբ, 2006 թվականին Պենտագոնը հայտարարություն տարածեց, որի համաձայն Ռամսֆելդի  և Գիլեադի հարաբերությունը 2001 թվականին, Ռամսֆելդի հանրային պաշտոնին նշանակվելուց հետո ներառում է միայն Ռամսֆելդի  ներդրումները և 2001 թվականից հետո նա ընկերությունը չի ներկայացնում:


Պատրաստեց Մարիամ Տաբատաձեն
Առասպելների դետեկտորի  լաբորատորիա