Գաղթականներ

Կուկավայի նախընտրական տեսահոլովակում միգրանտների մասին մանիպուլյացիոն տեսագրություն է կիրառված

18 Հոկտեմբեր, 2018

2018 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուի «Ազատ Վրաստան» կուսակցության լիդեր Կախա Կուկավայի նախընտրական տեսահոլովակը, որը հակամիգրանտային է և այլատյացության տրամադրություններ է հրահրում, այն կեղծ և մանիպուլյացիոն տեսա կադրերն է ներառում, որոնք “Առասպելների դետեկտորը” վերստուգեց 2017 թվականին:

Վիճելի տեսանյութի կադրերը արտացոլում են մետրոյի վագոնում բարձրացված աղմուկը և բազմամարդությունը,  որին զուգակցում է «Վրաստանն առաց գաղթականների» կարգախոսը, ինչպես նաև նախագահական թեկնածուի այլատյաց բովանդակության դիմումը ընտրողներին.

«Մեր փոքր ազգին 21-րդ դարում սպառնում է վերացում և այս իրավիճակում կառավարությունը Թուրքիայից, Արաբական երկրներից տասնյակ հազարավոր միգրանտների  առջև ոչ թե պետք է դուռը բացի, այլ պետք է հոգա բազմազավակ ընտանիքների և նրանց հիմնախնդիրների կարգավորման մասին»:

"

"

Կախա Կուկավայի նախընտրական կլիպը մանիպուլյացիոն է, քանզի ցուցադրված կադրերով անհնար է նույնականացումը, թե ինչ ազգության մարդիկ են դրա վրա պատկերված և իրավամբ նշված կադրերը կարահանված են Վրաստանո՞ւմ, թե ոչ: Նրանց ազգության պատկանելության ընդգծումը ծառայում է ռասիստական և այլատյաց տրամադրությունների  հրահրմանը:

Մեդիայի զարգացման հիմնադրամը 2017 թվականին  վերստուգեց  տեսանյութի վավերականությունը և պարզեց, որ տեսահոլովակում կիրառված կադրերը 2017 թվականի մայիսի 23-ին սոցիալական ցանցով տարածել են ռասիստական և ուլտրա-նացիոնալիստական էջերը: Ֆեյսբուկ էջը «Դիմադրություն՝ ապագայի համար» վերնագրով տեսանյութ տարածեց. «Ջունգլիներ Թբիլիսիի մետրոյում: Այս արարքը ոչ մի տեսակ արդարացում չունի»: Մայիսի 24-ին  WTF ?! Photos ֆեյսբուկ էջը հրապարակեց համանման տեսանյութ «Իրանցի, իրաքցի և հնդկացի միգրանտները Թբիլիսիի մետրոյում» վերնագրով: Այս էջից նույն վերնագրով տեսանյութ հրապարակեցին dainteresdit.ge, foxnews.ge կայք-էջը և all ge. ֆեյսբուկ էջը:  Էջերի հավաստմամբ, կադրերը Թբիլիսիի մետրոյում է նկարահանված, իսկ դրան մասնակից ագրեսիվ ուղևորները իրանցի, իրաքցի և հնդկացի միգրանտներ են:

Նախ և առաջ նույնական  տեսանյութը «Ի՞նչ է տեղի ունենում Թբիլիսիի մետրոյում» վերնագրով 2015 թվականի սեպտեմբերի 7-ին Յութուբ-ի օգտատեր Գիո Մերաբիշվիլին տարածեց:  Ոչ տեսանյութի վերնագրում և ոչ էլ դրա նկարագրության մեջ մատնացույց չի արված ուղևորների ազգությունը: Ավելին, կադրերը խեղաթյուրված են և դրաց վրա դժվար է մարդկանց ազգությունը նույնականացնել: Առաջին անգամ ուղևորների ազգության վրա նշում այլատյաց համատեքստում կատարեց WTF ?! Photos  ֆեյսբուկ էջը, որը ռասիստական բովանդակության պոստեր է հրապարակում և այլ ազգերի ներկայացուցիչների նկատմամբ ատելության լեզու է կիրառում: