ՆԳՕ

Լրատվությունն այն մասին, իբր Լեհաստանում ոչկառավարական կազմակերպությունների ֆինանսավորումն օտար երկրների կողմից արգելված է, սխալ է, մոլորեցնող

13 Հուլիս, 2017

«Եվրասիական ինստիտուտ»-ի ներկայացուցիչ Արչիլ Ճղոիձեի հայտարարությունն այն մասին, որ Լեհաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների և ցանկացած այլ արտասահմանյան պետության կողմից ոչկառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը արգելված է, սխալ է և անհիմն:

Իրատեսական փաստեր. Եվրամիության անդամ պետություններում, այդ թվում Լեհաստանում, ոչկառավարական կազմակերպությունների կարգավորիչ օրենսդրությունը բավականին ազատական է: Ոչ Լեհաստանի՝ «Հասարակությանը շահավետ գործունեության և կամավորության մասին» օրենքը, ոչ «Ասոցիացիաների» կամ «Հիմնադրամների մասին» օրենսդրական նորմերը չեն ներառնում այնպիսի գրառում, որը արգելում է արտասահմանյան երկրի կողմից ոչկառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը: Ավելին, Եվրոպայի խորհրդի՝ «Հիմնարար սկզբունքներ ոչկառավարական կազմակերպությունների կարգավիճակի մասին Եվրոպայում» փաստաթուղթը և պարզաբանող պայմանագիրը հստակ բացատրում են, որ ոչկառավարական կազմակերպությունները կարող են հայթայթել ֆինանսական միջոցներ արտասահմանյան երկրներից, միջազգային կազմակերպություններից կամ անհատ դոնորներից:

Լեհաստանում նաև գործում է ֆինանսավորման 1 %-նոց մեխանիզմ, որի համաձայն, հարկ վճարողի կողմից պետական բյուջե եկամտահարկի տեսքով մտցված գումարի որոշակի տոկոսը կփոխանցվի այն հասարակական կազմակերպության օգտին, որին կորոշի անձամբ գումարը փոխանցող սուբյեկտը: Բացի դրանից, հարկը վճարողն ունի դիսկրեցիա, այսինքն՝ վճարած հարկի մասը ուղղորդելու կոնկրետ կազմակերպության օգտին: Քաղաքացիական սեկտորի տոկոսային ֆինանսավորման մեխանիզմը Լեհաստանից բացի հաջողությամբ կիրառվում է նաև եվրոպական մի քանի երկրներում: Օրինակ, Հունգարիա, Սլովակիա, Լիտվա:

Klon/Jawor Association –ի կողմից անցկացված հետազոտության համաձայն, Լեհաստանում գրանցված է շուրջ 45000 ասոցիացիա և 7000 հիմնադրամ և դրանց մեծամասնությունը (մոտավորապես՝ 55%) գործում է տարածաշրջանային մակարդակով: Լեհական ոչկառավարական կազմակերպություններն ակտիվորեն ստանում են ֆինանսավորում եվրոպական հիմնադրամներից և ինստիտուտներից:

Լեհական ոչկառավարական կազմակերպություններին վերջին տարիներին ֆինանսական աջակցություն են ցուցաբերում այնպիսի միջազգային կազմակերպություններ, հիմնադրամներ և այլևայլ երկրների կառավարական ծրագրեր, ինչպիսիք են NED, EEA, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը, Կոնրադ Ադենհաուերի հիմնադրամը, Ռոբերտ Բոշի հիմնադրամը, Կանադայի միջազգային զարգացման գործակալությունը, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությունը, Եվրոպական համերաշխությունը հանուն ժողովուրդների իրավահավասար ընդգրկվածության:

Բացի դրանից, Լեհաստանն ինքը նույնպես իրականացնում է օգնության ծրագրեր Եվրամիության Արևելյան Գործընկերության երկրների քաղաքացիական և կառավարական սեկտորում: Օրինակ, «Լեհական օգնությունը» (Polish Aid), Լեհաստանի արտաքին գործերի նախարարության գործակալությունը իրականացնում են օգնության ծրագրեր Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Գլխավոր թեմատիկ ոլորտները, որտեղ իրականացվում են ծրագրերը, ներառնում են մարդու իրավունքները, քաղաքական և տնտեսական վերափոխումը՝ տրանսֆորմացիան, գլոբալային կրթությունը և մարդասիրական օգնությունը: Առաջնահերթությունը տրվում է գյուղատնտեսության զարգացմանը և բնապահպանությանը: Օգնություն ստանալու հնարավորություն ունեն քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները, ոչկառավարական կազմակերպությունները:

Եվրամիությունը, որի անդամ երկիր է հանդիսանում Լեհաստանը, այլ միջազգային կազմակերպությունների նման օժանդակում է այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք նպատակամղված են տարբեր երկրների ոչկառավարական կազմակերպությունների միջև տարածաշրջանային համագործակցությանը, փորձի փոխանակմանը, լավագույն փորձերի տարածմանը և ընդհանուր մարտահրավերները միասնական ջանքերով հաղթահարմանը: Եվրամիության հետ համագործակցության գործընթացին քաղաքացիական հասարակության մանսակցության ակտիվացմանը աջակցելու նպատակին է ճիշտ ուղղված Արևելյան Եվրոպայի վեց երկրների (Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բելոռուսիա, Հայաստան, Ադրբեջան) համար ստեղծված Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության վեհաժողովը: Վեհաժողովն աջակցում է անդամ երկրներում արդիականացման և բարեփոխումների մասին փորձի և լրատվության փոխանակմանը:

Ոչկառավարական կազմակերպությունները, որոնք օժանդակում են բաց և լայնորեն տարածվող՝ ինկլյուզիվ հասարակության ձևավորմանը, կառավարությանը վերահսկելու գործառույթի հետ միասին, կատարում են նաև քաղաքականության մշակման, քաղաքացիների շահերի դատապաշտպանության և այլևայլ սերվիսների ապահովման պարտականություն: Ժողովրդավարական հասարակությունում դրանք գրավում են կարևոր դեր: Ոչկառավարական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների ազատ գործունեությունը սահմանափակում են միայն և միայն ավտորիտարային կառավարությունները և բռնապետական ռեժիմները:

Ռուսաստանի փորձը

Ոչկառավարական և միջազգային կազմակերպությունների գործունեության սահմանափակման փորձը, որը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության փոխարեն, կողմնորոշված է դեպի փակ տիպի հասարակություն, առկա է Ռուսաստանում: 2012 թվականի նոյեմբերին, Ռուսաստանում իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում, երկրում գործող այն ոչկառավարական կազմակերպություններին, որոնք արտասահմանյան երկրներից են ֆինանսավորվում, շնորհվեց «արտասահմանյան գործակալ» (Foreign agent) հատուկ կարգավիճակ: Նմանօրինակ կարգավիճակ ունեցող կազմակերպությունը պարտավոր է պատրաստել և պարբերական հաշվետվություն ներկայացնել Արդարադատության նախարարություն և Դաշնային Հարկագանձման ծառայություն: Այն դեպքում, եթե «որպես արտասահմանյան գործակալ» դասակարգված որևէ ոչկառավարական կազմակերպություն չի կատարի օրենքով նախատեսված պահանջները, Ռուսաստանի Դաշնության Քրեական Օրենսգրքի համաձայն, կարող է ենթարկվել փակման:

2013թվականի մարտին, Ռուսաստանի ողջ տարածքում սկսվեց ոչկառավարական կազմակերպությունների ստուգում: Դատախազության և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների ստուգմանը ենթարկվեցին ամբողջ շարք տեղական և հեղինակավոր միջազգային կազմակերպություններ. «Amnesty International»,«Մոսկվայի Հելսինկի խումբը», "Human Rights Watch”, «Ագորան», «Մեմորիալը»: 2015 թվականի ապրիլին, «Միջազգային թափանցիկությունը» (Transparency International) ռուսական կառավարության կողմից նույնպես դասակարգվեց որպես «արտասահմանյան գործակալ»:

2007թվականի ավարտին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Բրիտանիայի խորհուրդներ» միջազգային մշակութային կազմակերպությունից, որը աշխարհի 100-ից ավելի երկրներում վարում է մշակութային-կրթական գործունեություն, պահանջեց փակել տարածաշրջանային գրասենյակները Եկատերինբուրգում և Սանկտ-Պետերբուրգում: Հիմնախնդիրներ ստեղծվեցին նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների զարգացման գործակալությանը՝ (USAID)-ին, որը 2012 թվականին Ռուսաստանի տարածքում դադարեցրեց գործունեության իրականացումը: Կազմակերպությունն երկու տասնամյակի ընթացքում գործում էր Ռուսաստանում և այս ժամանակաընթացքում երկրում ժողովրդավարության զարգացմանը և տարբեր օգնություններին կողմնորոշված ծրագրերի միջոցով ծախսել էր շուրջ երեք միլիարդ դոլար:

2015 թվականի մայիսին ընդունված նոր օրենքի համաձայն, Ռուսաստանում գործող «անցանկալի» կազմակերպություններին արգելվում է գործունեություն իրականացնել առանց դատարանային որոշման: Արտաքին գործերի նախարարության համաձայնության դեպքում անգամ, Ռուսաստանի դատախազությանը իրավունք է տրվում կանգնեցնելու նման ոչկառավարական կազմակերպությունների աշխատանքը: Կառավարությանը «ոչցանկալի» կազմակերպությունների ցուցակում հայտնվեցին «Ջորջ Սորոսի բարեգործական հիմնադրամը», "National Endowment for Democracy” (NED), "Freedom House”, «Մակարտուրի հիմնադրամը» և «Արևելյան Եվրոպական Ժողովրդավարական կենտրոնը»: Ինչպես նաև երեք ուկրաինական և երկու լեհական ոչկառավարական կազմակերպություն:

Այսօր Ռուսաստանում հաջողությամբ գործում է կառավարման ավանդական ռուսական իմպերիալիստական մոդելը, որտեղ պետական բյուրոկրատիան և ոստիկանությունը երկրի քաղաքացիական հասարակության և բնակչության տոտալ՝ համընդհանուր ստուգում է իրականացնում: Այս մոդելը կտրականապես բացառում է այնպիսի քաղաքացիական հասարակության գոյությունը, որը իշխանության և ուժային գերատեսչությունների ձեռքում հակադրվում է իշխանության մոնոպոլիզացիային:

Դալի Քուրդաձե

Աղբյուր.

Օբյեկտիվ, Գիշերվա ստուդիա, 5 հուլիսի

Արչիլ Ճղոիձե, Եվրասիական ինստիտուտ. Ցավոք, Վրաստանի բնակչությունից խուսանավում է նաև ներկայիս իշխանությունը և խոսում են այն մասին, որ ոչկառավարական սեկտորը պետք է լինի ֆինանսավորված, այսպես կոչված, Արևմուտքի կողմից, Եվրոպական դեսպանությունների կողմից, և, անձամբ Եվրոպայում, այդ թվում Նոր Եվրոպայի հզոր պետություններից մեկում՝ Լեհաստանում արգելված է Ամերիկայի Միացյալ Նահանգների և ընդհանրապես ցանկացած այլ երկրի կողմից ցանկացած ոչկառավարական կազմակերպության ֆինանսավորումը: Այնտեղ գործում է այսպիսի կարգ՝ 1 %: Մարդիկ, ովքեր աշխատավարձ են վճարում, ովքեր հարկեր են վճարում, նրանք ունեն իրավունք այս 1% անձամբ տնօրինելու և փոխանցելու այն ոչկառավարական կազմակերպությանը, որին իրենք կհամարեն անհրաժեշտ: «Բնակչությունն իր աշխատավարձի !%-ը փոխանցում է իր համար ցանկալի ոչկառավարական կազմակերպությանը)...