Լրատվությունն այն մասին, իբր Մերկելը Վրաստանից պահանջեց ընդունել սիրիացի փախստականներին, սուտ է

ცოვერ
616
VIEWS

2018 թվականի սեպտեմբերի 4-ին «Կավկասիա» հեռուստաընկերության եթերում, «Սպեկտր» հաղորդման մեջ քաղաքագետ Ավիգդոր Էսկինը  խոսեց . Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի օգոստոսի 22-ին Վրաստան կատարած այցի մասին: Էսկինի հավաստմամբ, այցի շրջանակներում Մերկելը Վրաստանին սիրիացի փախստականներին ընդունելու կոչ արեց:  

Ավիգդոր Էսկին, քաղաքագետ. «Եվ այդ պատճառով պետք է ընդունե՞ք հիմա սիրիացի փախստականներին: Նա [Անգրալ Մերկելը] հո՞ ասաց դա:  Ասաց:»

Էսկինի հավաստումը, որ Մերկելը Թբիլիսիում այցի ժամանակ խոսեց Վրաստանի կողմից սիրիացի փախստականներին ընդունելու  պարտականության շուրջ, սուտ է: Նշված ապալրատվությունը արդեն բազում տարիներ է տարածվում և նպատակ ունի արմատավորել այն կարծիքը, որ Եվրամիությունում ինտեգրումը Վրաստանի վզին  կփաթաթի Վրաստան սիրիացի փախստականներին ընդունելու պարտականություն, ինչը ուլտրաաջ ուժերը կիրառում են հակամիգրանտային տրամադրություններ հրահրելու համար:

Օգոստոսի 22-ին Վրաստան այցի շրջանակներում Անգելա Մերկելը իրավամբ  խոսեց, միգրացիայի մասին, թերևս հարցը ոչ թե սիրիացի փախստականների ընդունման մասին էր, այլ այն վերաբերում էր Վրաստանից Գերմանիա գնացած ապաստարան որոնողներին: Մերկելի խոսքով, Վրաստանի համար այցեհրավերային ռեժիմի լուծարումից հետո Գերմանիայում Վրաստանից ապաստան որոնողների թիվը զգալիորեն աճեց: Նրա իսկ խոսքով, Գերմանիան Վրաստանի միգրանտներին ետ վերադարձնելու  համար երկիրը կհայտարարի որպես անվտանգ:

Ապալրատվությունը, իբր Եվրամիությունը Վրաստանին պարտադրում է  ընդունել սիրիացի փախստականներին, տարածվում է տարիներ շարունակ: Օրինակի համար, 2016 թվականին «Ասավալ-դասավալի» թերթին  տված հարցազրույցում Դիմիտրի Լորթքիփանիձեն, ով այն ժամանակ «Միացյալ ժողովրդավարական շարժում» ռուսամետ քաղաքական կուսակցության անդամ էր և այժմ Եվգենի Պրիմակովի անվան ռուս-վրացական հասարակական կենտրոնն է ղեկավարում, հաստատում էր, որ Եվրամիության հետ ձևակերպված, այսպես կոչված, ռեադմիսիայի պայմանագիրը Վրաստանին պարտավորեցնում է ընդունել սիրիացի փախստականների հոսքը:

Ոչ՝ այցեհրավերի ազատականացումը, ոչ՝ ասոցիացման համաձայնությունը և ոչ՝ էլ ռեադմիսիայի պայմանագիրը Վրաստանին Սիրիայից փախաստականների ընդունում չի պարտադրում:

Ավիգդոր Էսկինի մասին

Ավիգդոր Էսկինը ռուս-իսրայելական պահպանողական  քաղաքագետ է: Էսկինը ռուսական մեդիայում աչքի է ընկնում հակա-վրացական և հակա-ուկրաինական հայտարարություններով և աջակցում է Ռուսաստանի ագրեսիվ արտաքին քաղաքականությանը: Էսկինը Վրաստանում ռուսական բռնագրավման մասին զրույցը Միխեիլ Սաակաշվիլիի կողմից ձեռնարկած «ագրեսիվ քարոզչություն»  է անվանում և «Հայրենասերների դաշինքի» տեսքով Վրաստանում ռուսամետ խմբակցության գոյությունը դրական է  գնահատում:. Իսկ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան Էսկինը անվանում է, «Ռուսաստանի հոգևոր վերելք», որին «25 տարվա ընթացքում նվաստացնում էին»: Բացի դրանից, Էսկինը Եվրասիականության և Ռուսաստանի, որպես երրորդ Հռոմի գաղափարի ակտիվ աջակիցն է: Դրա հետ միասին Էսկինը Ալեքսանդր Դուգինի մտերիմ բարեկամն է:

"

დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
ქვეყანა/ორგანიზაცია: Եվրամիություն
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist