Մեդիա

«Օբյեկտիվ» ՏՎ-ի վարողը՝ Կրեմլի լրագրողներին. «Ոչ մի տեսակ բռնագրում չի եղել»:

17 Սեպտեմբեր, 2018

Սեպտեմբերի 6-ին Թբիլիսիում տեղի ունեցած «Միջազգային հարավ-կովկասյան մեդիա համաժողովին» «Օբյեկտիվ» ՏՎ-ի վարող Վալերի Կվարացխելիան հերքեց Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնագրավման փաստը:

«Առասպելների դետեկտորը» առաջարկում է «Օբյեկտիվ» ՏՎ-ի վարողի կողմից արված հայտարարությունների աուդիո և վիդեո ձայնագրության մի քանի հատված.

Վալերի Կվարացխելիա, «Օբյեկտիվ» ՏՎ-ի վարող.  «Երբ Ձեզ առաջադրում են հարց բռնագրավման մասին», ինչու ուղիղ չեք պատասխանում, որ ոչ մի տեսակ բռնագրավում չի եղել: Բռնագրավման հոտ անգամ չկա: Եթե այս հարցը դիտեք  իրավագիտության տեսանկյունից, ապա ոչ մի տեսակ բռնագրավում այստեղ չկա: Կան ինքնահռչակ հանրապետություններ և Ռուսաստանը ճանաչեց դրանց անկախությունը: Սա բացարձակապես այլ իրավաբանական կարգավիճակ է: Իսկ բռնագրավումը միանգամայն այլ կարգավիճակ է: Եթե Ռուսաստանը կատարեց տարածքի բռնագրավում, այն, ինչ այսօր ունենք, ինչը բռնագրավում է կոչվում, ապա ստացվում է, որ ամերիկացիները, եվրոպացիներն էլ նրանց հետ միասին, կատարեցին Կոսովոյի բռնագրավում:»

Վալերի Կվարացխելիան Վրաստանը Ամերիկայի կողմից բռնագրավված անվանեց:  

Վալերի Կվարացխելիա, «Օբյեկտիվ» ՏՎ-ի վարող. «Եթե խոստովանենք, որ Աբխազիան և Օսեթիան բռնագրավված են Ռուսաստանի կողմից, ապա Վրաստանի մնացած մասը, ամբողջ Վրաստանը բռնագրավված է ամերիկացիներով: Նրանք գտնվում են ամենուրեք: Նրանք կառավարում են Վրաստանը: Դուք ինչ է, կարծո՞ւմ եք, որ պարոն նախագահը կամ վարչապետը որևէ բան վճռում են: Նրանք իրավունք չունեն որևէ բան վճռելու: Ամերիկայի դեսպանը նստած է այստեղ և առանց նրա համաձայնության  ոչինչ անել չեն կարող: Այ, սա է վրացական իրականությունը»:

«Օբյեկտիվ» ՏՎ-ի վարողը վրացական մեդիային այն պատճառով նկատողություն արեց, որ նրանք Կրեմլի կողմից ֆինանսավորված միջոցառումը քննարկեցին Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնագրավման  համատեքստում, իսկ միջոցառման մասնակիցներին շնորհակալություն հայտնեց.

Վալերի Կվարացխելիա, «Օբյեկտիվ» ՏՎ-ի վարող. «Շնորհակալություն, որ դուք ժամանեցիք, որ այս միջոառումը անց է կացվում, սակայն ինչպես է լուսաբանվում, ինչպես է այն փոխանցվում վրաց ժողովրդին: Իբր ժամանեցին ինչ-որ թշնամիներ և այնպես էլ բռնագրավված Վրաստանը մեկ անգամ կրկին նվաճեցին: Ժամանեցին մարդիկ, ովքեր ցանկանում են չարություն հասցնել վրաց ժողովրդին: Մի՞թե սա լուսաբանում է: Բայց ինչու է սա տեղի ունենում: Այն պատճառով, որ դուք այստեղ ոչինչ չունեք, անգամ փոքր խումբ գոյություն չունի, որը կաշխատեր սրա վրա: Ոչ թե ձեր կամ Ռուսաստանի վրա, այլ այն բանի վրա, որ Ռուսաստան-Վրաստանի միջև լինի բարի, ջերմ, լավ վերաբերմունք: Պարզապես, այլ կերպ չի կարող լինել: Սակայն նրանք ամեն ինչ փչացնում են: Եվ ամբողջ Վրաստանը այս մասին հասկանում է: Բայց, չնայած այս ամենին, ինչպես արդեն ասացի, բնակչության մեկ երրորդը կողմնակից է Ռուսաստանի հետ ջերմ հարաբերություններին և եվրասիական միությանը անդամագրությանը»:


2018 թվականի սեպտեմբերի 4-7-ին Թբիլիսիում, Vere Palace հյուրանոցում  տեղի ունեցավ. «Միջազգային հարավ-կովկասյան մեդիա համաժողով»: Մեդիա համաժողովի կազմակերպիչներն էին  «Հյուսիս-հարավ» (Север-Юг) ռուսական քաղաքագիտական կենտրոնը, «Ընկերակցություն» (содружество) մամլո-ակումբը և վրացալեզու ռուսամետ «Վրաստանը և աշխարհը» հրատարակչությունը: Միջոցառումն անցկացվեց Ռուսաստանի «Նախագահական հիմնադրամի» աջակցությամբ, ինչին Թբիլիսիում հետևեց բողոքի գործողություն:


Պատրաստեց Անի Քիստաուրին
 «Առասպելների դետեկտորի» լաբորատորիա