Պատմություն

Օբյեկտիվի հավաստմամբ, Առաջին Հանրապետության կառավարությունը ազգային գանձարանը փախցրեց, իսկ Ստալինը փրկեց

28 Հունիս, 2018

2018 թվականի մայիսի 26-ին «Օբյեկտիվ» հեռուստաընկերության «Ոսկու հատում»  հաղորդման մեջ,  հաղորդման վարող և «Չեզոք/Սոցիալիստական Վրաստան» կուսակցության լիդեր Վալերի Կվարացխելիան հայտարարեց, որ Վրաստանի Առաջին Հանրապետության կառավարությունը Ֆրանսիա «փախցրեց» Վրաստանի ազգային գանձարանը, սեփականացրեց այն և դրա մեծագույն մասը «օդափոխեց»: Նրա հաստատմամբ, Վրաստանի ազգային գանձարանի  մնացած մասի հայրենիք վերադառնալը և փրկությունը հնարավոր դարձավ միայն Իոսեբ Ստալինի փութաջանությամբ :

Վալերի Կվարացխելիայի հայտարարությունը, իբր Վրաստանի Առաջին Հանրապետության կառավարությունը Վրաստանի ազգային գանձը վաճառեց, իսկ մնացած մասը հայրենիք վերադարձնելը կատարվեց Ստալինի ջանքերով, սուտ է: Ֆրանսիա դուրս բերված 248 արկղից, ազգային գանձարանը տեղավորված էր միայն 39-ում, ինչը լրիվությամբ վերադարձվեց Վրաստան:  Ունեցվածքը, որը Ֆրանսիայում վաճառվեց ոչ թե ազգային գանձարան, այլ պետական ունեցվածք և կենցաղային օգտագործման իրեր էին: Այս գումարը օգտագործվեց Լեվիլի կալվածքի գնման և Ֆրանսիայի բանկերում գանձարանը պահելու ծախսերի վրա:  

Փաստ 1. Վրաստանի պատմական և մշակութային արժեքներ ունեցող հարստությունը՝ ազգային գանձարանը առանց պակասորդի վերադարձավ հայրենիք:

  • Ազգային գանձարանը (թանգարանային ցուցանմուշներ, եկեղեցական իրեր, արխիվային նյութեր, ձեռագրեր և այլն) Ֆրանսիա տարված 248 արկղից միայն 39 արկղում էր տեղավորված:

1921 թվականին Վրաստանից դուրս բերված ազգային գանձարանը, իրավամբ բաշխված էր 248 միավորի մեջ, որի մի մասը արկղեր, իսկ մի մասն էլ տոպրակներ էին ներկայացնում: Ֆրանսիա բեռը փոխադրելուց հետո գանձարանի մի մասը կրկին դասավորեցին արկղերում: Գոյություն ունեցող պատմական փաստաթղթերի համաձայն, 1921 թվականի մայիսի 11-ին Մարսելի բանկ հանձնված 167 արկղից. 112 արկղում տեղավորված էր՝ պետական, տարադրամային  ունեցվածքը (հիմնականում ոսկու և արծաթի ձուլակտորներ), 16 արկղում՝ իրացման կարգի ունեցվածք (կենցաղային օգտագործման իրեր, ծաղկամաններ, ժամացույցներ և այլն), 39 արկղում՝ ազգային գանձարան (պատմական և մշակութային նշանակության իրեր):

39 արկղում տեղավորված ազգային գանձարանը, առանց պակասորդի հայրենիք  վերադառնալը վկայում են տարբեր արխիվային փաստաթղթեր: Նույնը վկայում է խորհրդային հանձնաժողովի եզրակացությունը: Ուշադրության է արժանի նաև այն, որ մենշևիյան կառավարության անդամ, ազգային գանձարանի պահպանության համար պատասխանատու Էքվթիմե Թաղաիշվիլուն, հայրենիք վերադառնալուց հետո  վերականգնեցին Թբիլիսիի համալսարանում որպես պրոֆեսոր, ընտրեցին ակադեմիայի անդամ և կարդում էր հրապարակային դասախոսություններ մինչև ստալինյան բռնաճնշումների ալիքը նրան և նրա ընտանիքին կվերաբերեր:

  • Չնայած նյութական նեղություններին, Վրաստանի մենշևիկյան կառավարությունը և Էքվթիմե Թաղաիշվիլին ազգային գանձարանի ոչ մի  իր չեն վաճառել:

Վրաստանի Առաջին Հանրապետության կառավարությունը Վրաստանից դուրս բերված հարստությունից վաճառեց միայն պետական ունեցվածքը և կենցաղային օգտագործման իրեր, որից ստացած գումարի հիմնական մասով գնեցին Լեվիլի կալվածքը, որն այսօր Վրաստանի պետության  սեփականությունն է,  ինչպես նաև այս դրամով  վճարեցին Ֆրանսիայի բանկում գանձարանը պահելու արժողությունը:

Էքվթիմե Թաղաիշվիլին մերժեց մասնավոր նմուշահավաքների և  թանգարանի ներկայացուցիչների, այդ թվում Նյու-Յորքի և Լոնդոնի թանգարանների բոլոր առաջարկությունները, որոնք Վրաստանի ազգային գանձարանից իրերը վաճառելու կամ ցուցահանդեսի դուրս բերելու դիմաց մեծ գումար էին  խոստանում:  

Ավելին, Էքվթիմե Թաղաիշվիլին ոչ միայն «օդափոխեց» գանձարանը, այլև կարողացավ այն նաև հարստացնել: Օրինակ, Ֆրանսիայում նա ձեռք բերեց Եկատերինա Դադիանիի ապարանջանը, տարբեր արխիվային ձեռագրեր և գրքեր, որոնք փոխանցեց Վրաստանի թանգարաններին:

Փաստ 2. Վրաստան ազգային գանձը ոչ թե Ստալինի փութաջանությամբ և պայքարով, այլ Էքվթիմե Թաղաիշվիլիի նախաձեռնությամբ վերադարձավ:

1935 թվականի ապրիլի 9-ին Էքվթիմե Թաղաիշվիլին նամակ գրեց Վրաստանի ԽՍՀ գիտական հիմնարկությունների կառավարւթյան  վարիչ Վուկոլ Բերիձեին. «Չեմ կարող հանգստանալ»: Էքվթիմեն ցանկանում էր Խորհրդային Միությունը միջնորդություն աներ  Ֆրանսիայի հետ գանձարանը վերադարձնելու գործում, թերևս գործընթացը ձգձգվում էր...Գանձը վերադարձնելու գործին ընդգրկված էր Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանությունը, սակայն ԽՍՀՄ դեսպան Բոգոմոլովի խոսքով, ինքը գանձարանի գործին լավատեղյակ չէ, այդ պատճառով այս հարցը այնուամենայնիվ Էքվթիմեն էր ղեկավարում: Ճիշտ նա պատրաստեց ընդարձակ զեկույց գանձի մասին Դե Գոլին փոխանցելու համար: Պետք է նշել, որ ազգային գանձարանը Վրաստան վերադարձնելու գործում  նույնպես մեծ դեր կատարեցին այն ժամանակաշրջանի միջազգային իրավիճակը և Դե Գոլի շահագրգռվածությունը Խորհրդային Միության հետ համագործակցության մեջ: Վերջապես, 1944 թվականի նոյեմբերի 23-ին Դե Գոլը գանձարանը Վրաստան վերադարձնելու մասին հրաման արձակեց:  

Վրացական գանձարանի բարդ ճանապարհը 1921 թվականից մինչև 1945 թվականը

1921 թվականի փետրվարի 20–21-ին, ազգային գանձարանը Թբիլիսիից և Վրաստանի տարբեր անկյուններից հավաքեցին և մարտի 3-ին տեղափոխեցին Բաթումի, որտեղից գանձարանը ուղևորվեց Մարսել: Ճանապարհին վրացական գանձի միակ պաշտպանը տարիքավոր և թույլ առողջություն ունեցող Էքվթիմե Թաղաիշվիլին էր տիկնոջ հետ միասին: Ֆրանսիա տեղափոխած գանձարանը Ֆրանսիայի բանկի Մարսելի բաժանմունքում տեղադրեցին  Վրաստանի կառավարության անունով, որտեղ այն պահպանվեց 13 տարի: Ֆրանսիայում պահված վրացական գանձին սպառնում էին տարբեր վտանգներ: Սամեգրելոյի կառավարիչ Նիկո Դադիանիի սերունդ Սալոմե Դադիանին ակտիվորեն պայքարում էր Դադիանիների գանձին տիրանալու համար:

Ֆրանսիայում Վրաստանի ազգային գանձարանի պաշտպանությունը և դրա հայրենիք վերադարձը հնարավոր դարձավ վտարանդի կառավարության և Էքվթիմե Թաղաիշվիլիի մեծ ջանքերի գնով:


Պատրաստեց՝ Աննա Չիտալաձեն