Պաշտպանություն/Անվտանգություն

«Օբյեկտիվի» վարողը արմատավորում է կարծիք այն մասին, որ տարածքային ամբողջականության վերականգնումը միջազգային իրավունքով պատժելի է

19 Դեկտեմբեր, 2018

2018 թվականի նոյեմբերի 17-ին «Օբյեկտիվ» հեռուստաընկերության «Գիշերվա ստուդիա» հաղորդման վարող Գիա Արեշիձեն հայտարարեց, որ Վրաստանը չպետք է լինի Հռոմի ստատուտի անդամ, քանզի դա սահմանափակում է երկրի իրավունքը՝ վերականգնելու տարածքային ամբողջականությունը: Արեշիձեի պնդմամբ, Վրաստանի իշխանության կողմից Աբխազիան և Սամաչաբլոն ուժային մեթոդով վերադարձնելու դեպքում, Հաագայի դատարանը կդատապարտի վրաց զինվորականներին: 

Օբյեկտիվի վարողի հավաստումը, իբր Հռոմի ստատուտը Վրաստանին զրկում է տարածքային ամբողջականության վերականգնման հավանականությունից, իսկ փորձի դեպքում վրացի զինվորականներին սպասում է բանտարկություն, ճշմարտությանը չի համապատասխանում, քանզի Հռոմի Կանոնադրությունը ճանաչում է պետությունների իրավունքը պաշտպանելու տարածքային ամբողջականությունը: Նման պատմությունը արմատավորում է կարծիք այն մասին, որ տարածքային ամբողջականության վերականգնումը և զինվորականների կողմից սեփական երկրի պաշտպանությունը միջազգային արդարադատությամբ պատժելի է:

Հռոմի Կանոնադրության 8.3-րդ հոդվածի համաձայն, զինվորական հանցագործության արգելումը.

«ազդեցություն չի գործում կառավարության պատասխանատվության վրա, բոլոր օրինական միջոցների կիրառմամբ պահպանելու կամ վերականգնելու օրինականությունը և կարգապահությունը պետության մեջ կամ պաշտպանելու միասնությունը կամ տարածքային ամբողջականությունը»: 

Դրա հետ միասին Կանոնադրության 8-րդ հոդվածը միայն խաղաղ բնակչության կամ քաղաքացիական օբյեկտների դեմ ուղղված այնպիսի խիստ կանխամտածված ռազմական գործողություններն է հայտարարում պատժելի, ինչպիսիք են խաղաղ քաղաքացիների կանխամտածված սպանությունը, բռնաբարությունը, գերեվարելը, գերիների տանջահարումը, թունավոր գազի կիրառումը, դիակապտությունը (մարադիորություն), մշակութային ժառանգության հուշարձանների կանխամտածված ոչնչացումը և այլն:

Իր գոյության ընթացքում դատարանը դատավճիռ կայացրել է ընդամենը 4 զինծառայողի դեմ: Դատարանը զինվորական հանցագործության համար դատապարտյալ զինվորական անձի բողոքարկումից հետո նրան արդարացրեց: 2 դեպք վերաբերում էր անչափահասների հարկադրական հավաքագրմանը և նրանց ընդգրկմանը խիստ ու բռնի գործողություններին, մեկը՝ մշակութային ժառանգության հուշարձանների ոչնչացմանը:

Անչափահասների հավաքագրում Կոնգոյում

Ժերմեն Կատագան Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության զինվորական խմբավորումներից մեկի ղեկավարն էր, որը 2003 թվականի փետրվարի 24-ին Բոգորո գյուղի խաղաղ բնակչության վրա հարձակման համար որպես զինվորական ուժ կիրառեց մինչև 15 տարեկան երեխաներին: Հարձակման ժամանակ գյուղի շուրջ հարյուր անպաշտպան բնակիչ սպանվեց, կանանց բռնաբարեցին, իսկ գյուղը թալանեցին: Հաագայի դատարանը Կատագային մեղավոր ճանաչեց զինվորական հանցագործություն իրականացելու մեջ:

Երկրորդ համանման գործում դատավճիռ կայացվեց Թոմաս Լուբանգա Դիլոյի դեմ: Դատարանը Դիլոյին մեղավոր ճանաչեց այն բանի համար, որ նա մինչև 15 տարեկան կոնգոցի երեխաներին հարկադրաբար գրանցեց բանակում և 2002-2003 թվականներին ստիպում էր նրանց մասնակցել ամբողջ Կոնգոյի մասշտաբով ընթացող զինված բախումներին:

Մշակութային ժառանգության հուշարձանների ոչնչացում

Ահմադ ալ Փաք ալ Մահդիի գործը վերաբերում էր 2012 թվականին Մալիում տեղի ունեցած հակամարտությանը, երբ մի քանի զինված խումբ գրավեց Տիմբուքտու քաղաքը և ստեղծեց, այսպես կոչված, բարոյականության բրիգադ, որի հրամանատարն էր Ալ Մահդին: Տեղական բնակչության կողմից կրոնական ծիսակատարությունների իրականացմանը խոչընդոտելու համար, բրիգադը Ալ Մահդիի գլխավորությամբ մշակութային ժառանգության հուշարձան ճանաչված շուրջ տասը մզկիթ և դամբարան ոչնչացրեց: Այս զինվորական հանցագործության համար դատարանը Ալ Մահդիի նկատմամբ կայացրեց դատավճիռ:

Հռոմի Կանոնադրություն

Այսօրվա դրությամբ Հռոմի կանոնադրության մասնակից է աշխարհի 123 երկիր: Կանոնադրությունն ընդունելու օրվանից դրա անդամությունը պաշտոնապես թողեց ընդամենը երեք պետություն. դրանք են Բուրունդը, Ֆիլիպինները և Ռուսաստանը: Այս վերջինը 2016 թվականին, Ղրիմի բռնակցումը սկսելուն պես մերժեց Կանոնադրությունը:


Պատրաստեց Նանա Ռափավան