Տնտեսություն

«Օբյեկտիվի» վարողի ապալրատվությունը, իբր ԱՄՆ Վրաստանում ներդրումներ չի իրականացնում

10 Հոկտեմբեր, 2018

2018 թվականի սեպտեմբերի 19-ին «Օբյեկտիվ» մեդիա-կապի վարող Բոնդո Մձինարաշվիլին, «Օբյեկտիվ» հեռուստաընկերության գիշերային ստուդիայի եթերում  հայտարարեց, որ ԱՄՆ-ից Վրաստանում ներդրումներ չեն իրականացվում և ԱՄՆ չի օժանդակում Վրաստանի տնտեսության զարգացմանը: Նա նաև նշեց, որ Վրաստանում ներդրումներ իրականացնում են միայն Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան:  

1997 թվականից 2017 թվականի ընդգրկումով Վրաստանում իրականացված ուղղակի օտարերկրյա ներդրումների գրեթե կեսը  (48%) ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների վրա է ընկնում: 2017 և 2018 թվականների  տվյալների համաձայն, ԱՄՆ այն երկրների տասնյակում է, որոնք Վրաստանում ամենաշատ ուղղակի օտարերկրյա ներդրումներ են իրականացնում: Ամերիկյան մասնավոր սեկտորի շահագրգռվածությունը Վրաստանում ներդրումների կատարելու համար խթանում է  ԱՄՆ-ի պետությունը ԱՄՆ-ի OPIC մասնավոր օտարերկրյա կորպորացիայի միջոցով: Հետևաբար, Բոնդո Մձինարաշվիլիի հավաստումը, իբր ԱՄՆ-ից Վրաստանում ներդրումներ չեն իրականացվում, սուտ է:  

Փաստ 1. Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն, ԱՄՆ-ի և Եվրամիության երկրներին է ընկնում վերջին 20 տարվա ընթացքում (1997-2017թթ) Վրաստանում իրականացված ուղղակի օտարերկրյա ներդրումների գրեթե կեսը՝  48%-ը: 20 տարիների ընթացքում ԱՄՆ-ն  $ 1 483 554 մլն., իսկ Եվրամիությունը՝  $ 7 391 802 մլն. ներդրում է իրականացրել Վրաստանում:

"

Փաստ2. Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների աղբյուրները դիվերսիֆիկացված են՝ ապակենտրոնացած: 2018 թվականի առաջին 2 եռամսյակի նախնական տվյալների համաձայն, Վրաստանում իրականացված ուղղակի ներդրումների տասնյակում են Եվրամիության 5 երկիր և ԱՄՆ-ը, և միայն դրանից հետո է գալիս Ռուսաստանը:
"

Փաստ 3. Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն, Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանում 2018 թվականի առաջին երկու եռամսյակների նախնական տվյալներով, իրականացրել է $ 28 մլն.   ուղղակի ներդրում,  2017 թվականին՝  $79,7 մլն.: ԱՄՆ այն երկրների տասնյակում է, որոնք Վրաստանում բոլորից ավելի են ուղղակի օտարերկրյա ներդրում իրականացնում:
"

Փաստ 4. Ամերիկյան մասնավոր սեկտորի շահագրգռվածությունը   Վրաստանում ներդրումներ կատարելու գործում խրախուսում է ԱՄՆ-ի պետությունը: 

ԱՄՆ-ի (OPIC) մասնավոր օտարերկրյա ներդրումների կորպորացիան ներկայիս դրությումբ Վրաստանում իրականացնում է 138 միլիոն դոլարի ներդրում: 1995 թվականից մինչև օրս OPIC-ը Վրաստանում իրականացրել է $618 միլիոն ներդրում:

ԱՄՆ-ի OPIC մասնավոր օտարերկրյա ներդրումների կորպորացիան շահագրգռված է Վրաստանում ռազմավարական նշանակության նախագծերի իրականացմամբ, այդ թվում Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծով, որտեղ ընկերությունը պլանավորում է  իրականացնել մինչև  100 միլիոն ԱՄՆ  դոլարի ներդրում:

Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարությանը  մասնակցում է նաև SSA MARINE խոշոր ամերիկյան ընկերությունը, որը Անակլիայի նավահանգսստի տերմինալ-օպերատորն է  և ներդրողներից մեկը: