Պատմություն

ՕբյեկտիվՏՎ-ի վարողը ապրիլի 9-ի իրադարձություններում խորհրդային բանակի փոխարեն մեղադրում է միջինասիացիներին

3 Դեկտեմբեր, 2018

2018 թվականի նոյեմբերի 12-ին «Օբյեկտիվ» հեռուստաընկերության եթերում, հաղորդման վարող Նինո Ռատիշվիլին, 1989 թվականի ապրիլի 9-ի երևույթների կապակցությամբ լուսանկարիչ վավերագիր Յուրի Մեչիթովի հայտարարությունները գնահատեց, որի ժամանակ նա չհամաձայնեց Մեչիթովի հայտարարության հետ այն մասին, որ ապրիլի 9-ին քաղաքացիները շնչահեղձությունից մահացան և նրանց ոչ-ոք չի սպանել:  Միևնույն ժամանակ հաղորդման վարողը կասկածի տակ առավ ապրիլի 9-ի իրադարձություններում խորհրդային բանակի և Ռուսաստանի պատասխանատվության հարցը, որպես այս իրադարձությունների մասնակից հիշեց  անձնական պատմությունը, երբ նրան փորձում էին սպանել ոչ թե ռուսները, այլ միջինասիացի զինվորները: «Օբյեկտիվի» վարողը այս միջադեպը ընդհանրացրեց ամբողջ խորհրդային բանակի վրա և հայտարարեց, որ միջինասիացիների բազմաթիվ լինելը խորհրդային բանակում լուրջ վտանգ էր ստեղծում ռուսալեզու խորհրդային բանակին:

Ի տարբերություն Յուրի Մեչիթովի, Օբյեկտիվի վարողը ապրիլի 9-ի իրադարձությունները չի հերքում, թեև կասկածի տակ է դնում խորհրդային բանակի պատասխանատվության հարցը, երբ շեշտադրությունը կատարում է խորհրդային բանակի էթնիկ կազմի վրա և ապացուցում է, որ միջինասիացիների բազմաթիվությունը խորհրդային բանակում լուրջ վտանգ էր ստեղծում ռուսալեզու խորհրդային բանակին:

Ռատիշվիլիից 4 օր առաջ, լուսանկարիչ Յուրի Մեչիթովը Ալ-Ջազիրային տված ինտերվյուում հայտարարեց, որ ապրիլի 9-ին «20 կին մահացավ շնչահեղձությունից: Վերքեր ունեին, սակայն նրանց մտադրված ոչ ոք չի սպանել»:

1989 թվականի ապրիլի 9-ի գործողությունը ղեկավարում էր  «Անդրկովկասյան զինվորական մարզի» հրամանատար, ռուս գեներալ Իգոր Ռոդիոնովը: Երկու օր շուտ, ապրիլի 7-ին Պերմից և Վորոնեժից Վրաստան,  Թբիլիսի մուտք գործեցին հատուկ նշանակության միլիցիայի ջոկատներ, որոնք խաղաղ ցուցարարներին ցրեցին «կարգապահությունը վերականգնելու նպատակով»: Ակցիան ցրելու ժամանակ խորհրդային բանակը կիրառեց քիմիական նյութեր, զենք, խրամատային բահեր, զրահատրանսպորտյորներ և տանկեր, որի զոհ դարձավ  20 հոգու կյանք: