Մեդիա

Ո՞վ է մասնակցում Կրեմլի կազմակերպած Թբիլիսիի մեդիա համաժողովին:

11 Սեպտեմբեր, 2018

2018 թվականի սեպտեմբերի 4-7-ը Թբիլիսիում, Vere Palace հյուրանոցում տեղի կունենա «Միջազգային հարավ-կովկասյան մեդիա համաժողով»: Այս տարվա մեդիա համաժողովի թեման է «Մեդիայի դերը տարածաշրջանում վստահության ամրապնդման գործում»: Մեդիա համաժողովի կազմակերպիչներն են «Հյուսիս-հարավ»  (Север-Юг) ռուսական քաղաքագիտական կենտրոնը, «Ընկերակցություն» (содружество) մամլո-ակումբը և «Վրաստանը և աշխարհը» վրացալեզու ռուսամետ հրատարակչությունը»: Միջոցառումը անց է կացվում Ռուսաստանի «Նախագահական հիմնադրամի» աջակցությամբ:

Ո՞վ է մասնակցում  մեդիա համնաժողովին: 

Ալան Կասաևը

Ալան Կասաևը «Հյուսիսային Օսեթիա» լրագրի գլխավոր խմբագիրն է:  2011 թվականին Կասաևը բռնագրավված Ցխինվալում  ներկա էր գտնվում«Հարավային Օսեթիան ռուսական և Հարավ-օսական մեդիայում» վարժանքին, որի կազմակերպիչը IRI մեդիա կենտրոնն էր: IRI-ն  2011 թվականին ղեկավարում էր Կոկոիթի, այսպես կոչված, «կառավարության» տեղեկատվության կոմիտեի ղեկավար Իրինա Գագլոևան:  Վարժանքին, այսպես կոչված, խորհրդարանի փոխխոսնակ Միրա Ցխովրեբովան ցխինվալցի լրագրողների արհեստավարժության բարձրացման գործում օգնություն ճիշտ Ալան Կասաևից խնդրեց: Եթե  2011 թվականին Կասաևը Ցխինվալ մտավ Ռուսաստանի տարածքից, ապա սեպտեմբերի 4-ին Վրաստան ժամանելով, նա խախտում է բռնագրավման մասին օրենքը, որը Վրաստանի բռնագրավված տարածքների վրա Ռուսաստանի Դաշնության տարածքից մուտքն արգելում է:  

Դմիտրի Կոսիրևը

Կոսիրևը համաժողովի պատվավոր հյուրն է: Նա РИА Новости-ի և  Россия Сегодня-ի քաղաքական տեսաբանը և այնպիսի քարոզչական հեռուստատեսությունների հաճախակի հյուրն է, ինչպիսիք են ОРТ, Царьград TV:

Վիկտոր Լիտովկինը

Վիկտոր Լիտովկինը պաշտոնաթող գնդապետ է և ТАСС-ի ռազմական տեսաբանը: Լիտովկինը «Անտիմայդանի» կողմից հրապարակված ինտերվյուում Վրաստանի՝ դեպի NATO ուղենիշը համեմատում էգազարի ետևից ընկած ավանակի հետ: 

Ալեքսեյ Տոկարևը

Ալեքսեյ Տոկարևը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) գլոբալ հիմնախնդիրների կենտրոնի աշխատակից է: 2016 թվականին Տոկարևը «Դոնբասի ապագան» հրապարակախոսության մեջ  հրապարակեց Սեցեսիի հիմնախնդիրների նկատմամբ Ռուսաստանի, Վրաստանի և Մոլդովայի փորձի համեմատական վերլուծությունը»: Հրապարակախոսության մեջ ռուսական բռնագրավման մասին չի խոսվում, ավելին՝ ռուս զինվորականներին հեղինակը որպես խաղաղարարներ  է հիշատակում և բռնագրավված տարածքների վրա նրանց գտնվելը քննարկում է որպես կայունության գլխավոր նախապայման: Անձամբ Ցխինվալի տարածաշրջանը, Աբխազիան և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը Տոկարևը կոչում է անկախ «երկրներ»:

Համաժողովի կազմակերպիչներ

«Հյուսիս-հարավ»  (Север-Юг) Քաղաքագիտական  կենտրոնը


Ինչպես կենտրոնի կայք-էջի վրա  է նշված, կենտրոնը ստեղծվեց 2011 թվականին և դրա գլխավոր գործունեությունը «Ետխորհրդային տարածքում փորձագիտական և երիտասարդական հաղորդակցությունների ընդարձակումն է»: Կենտրոնի կազմակերպմամբ Վրաստանում նման տիպի  մեդիա համաժողով մեկ անգամ չէ, որ անց է կացվել:

Վրաստանը և աշխարհը

Ալեքսանդրե Ճաճիան Մոսկվայում գործող վրացի քաղաքագետ է, ում հարցազրույցները պարբերաբար հրապարակում են «Սաքինֆորմը» և «Վրաստանը և աշխարհը» (Geworld.ge) վրացալեզու կրեմլյանական օնլայն-հարթակները:  Միևնույն ժամանակ, Ճաճիան նաև ՍՊԸ «Պատմական ժառանգության» հասարակական խորհրդի անդամ է, նա է, որ հրապարակում է «Վրաստանը և աշխարհը»: 2014 թվականի փետրվարի 13-ին, Ալեքսանդրե Ճաճիային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Բարեկամության ամրապնդման և Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության, գիտական և մշակութային կապերի զարգացման գործում  մտցրած մեծ ավանդի համար» պարգևատրեց «Պատվո» շքանշանով:

"