Նույնականություն

Ուլտրանացիոնալիստի ֆոտոմանիպուլյացիան Աթենքի հրդեհը կապում է Գեյ փրայդի հետ

16 Օգոստոս, 2018

2018 թվականի հուլիսի 24-ին, «Հայրենասերների դաշինք» ռուսամետ քաղաքական կուսակցության անդամ և «Վրացական երթ» ուլտրա-նացիոնալիստական շարժման հետ կապված բիզնեսմեն Կոնստանտինե Մորղոշիան իր անձնական ֆեյսբուկ էջի վրա հրապարակեց պոստ, որտեղ նա Աթենքի մոտ ծագած հրդեհը վերագրեց հույների մեղքերին: Պոստի հետ միասին Մորղոշիան հրապարակեց 8 լուսանկար: Նրա հավաստմամբ, առաջին չորս լուսանկարը Աթենքի գեյ փրայդի ժամանակ  է նկարահանված, իսկ հետևյալ չորսը՝ Աթենքի հրդեհն է: Հուլիսի 26-ի դրությամբ, պոստն ունի 181 կիսում:

"

Մորղոշիայի կողմից հրապարակված լուսանկարները Հունաստանի Գեյ փրայդի հետ ընդհանուր ոչինչ չունեն: Մեկ լուսանկարի վրա Համացանցային խանութի մոդելն է, երկրորդի վրա հավանաբար Մեքսիկայի և Իսպանիայի հյուրանոցների գովազդային վարկանիշը, իսկ երրորդի վրա արտացոլված է Իսրայելում և ոչ թե Հունաստանում կայացած գեյ փրայդը: Չորրորդ լուսանկարի վրա ճանապարհի միայն փոքր հատվածն է երևում, որը աշխարհի ցանկացած վայրում կարելի էր  նկարահանել:

Լուսանկար N1

"

Լուսանկարից նույնպես երևում է, որ դրա վրա Գեյ փրայդ նկարահանված չէ: Գուգլի որոնման համակարգում լուսանկարը հայտնվում է  վերստուգման արդյունքում այն, որ տղամարդը Համացանցային խանութի մոդել է, որին միևնույն դիրքում կանգնած, տարբեր դիզայնի մայկաներ են հարմարեցնում:
""

Լուսանկարի վերստուգման արդյունքում հայտնվում է այն, որ տղամարդը Համացանցային խանութի մոդել է, որին միևնույն դիրքում կանգնած  տարբեր դիզայնի մայկաներ են հարմարեցնում:

Լուսանկար N2

"

Այս լուսանկարը տարբեր հյուրանոցների  կողմից կիրառվում է որպես վարկանիշային լուսանկար և այն Աթենքի գեյ փրայդի հետ կապ չունի: Օրինակ, Համացանցում այս լուսանկարը հայտնվում է Մեքսիկայում և Իսպանիայում գտնվող մի քանի հյուրանոցների կայք-էջի վրա և այն արտացոլում է «Սելֆի» լուսանկարելու կադր:
"

"

Լուսանկար  N3
"

Երրորդ լուսանկարի վրա արտացոլված է  2016 թվականի Թել-Ավիվի գեյ փրայդը և ոչ թե Հունաստանի գործողությունը:
"

Լուսանկար N4

"

Չորրորդ լուսանկարը ծիածան անդրադարձող փոքր ճանապարհի հատվածն է պատկերում, ինչը անհնարին է դարձնում այն բանի նույնականացումը, թե որ աշխարհագրական լոկացիայի մասին է խոսքը:

Կոնստանտինե Մորղոշիայի մասին

Կոնստանտինե Մորղոշիան «Հայրենասերների դաշինք» ռուսամետ քաղաքական կուսակցության անդամ է: 2016 թվականին նա քվեարկում էր որպես Մցխեթայի մեծամասնական: Նա նաև «Վրացական երթի» համաֆինանսավորողներից  մեկն է:

2018 թվականի մայիսի 11-13-ի իրադարձությունների ժամանակ Մորղոշիան «Վրացական երթի» հետ միասին հակագործողությունների կազմակերպիչն էր: Այս իրադարձությունների ժամանակ ուլտրա-նացիոնալիստական և ռուսամետ խմբերը հավաքվեցին «Վրացական երթի» հովանոցի ներքո և կազմեցին, այսպես կոչված, «Ազգային ուժերի համաձայնություն»: Համաձայնությանը միացավ նաև Դիմիտրի Լորթքիփանիձեն՝ Նինո Բուրջանաձեի «Միավորված ժողովրդավարական շարժման» նախկին անդամը և ներկայումս Թբիլիսիի Պրիմակովի հիմնադրամի  ղեկավարը:


Պատրաստեց Լիզի Սրեսելին,
Առասպելների դետեկտորի լաբորատորիա