Պատմություն

Politicano-ն խորհրդային կարոտախտ հրահրում է 1991թվականի ցույցը արտացոլող մանիպուլյացիոն լուսանկարով

5 Դեկտեմբեր, 2018

Հուլիսի 24-ին, Պոլիտիկանո Facebook էջը հրապարակեց  լուսանկար, որին կցված նկարագրության համաձայն, արտացոլված է Մոսկվայում 1991 թվականի մարտի 10-ին, ԽՍՀՄ-ն պահպանելու պահանջով անցկացված ամենազանգվածային ընդդիմադիր ցույցը:
"
Պոլիտիկանոյի կողմից հրաարակված լուսանկարը մշակված է և պարունակում է կրկնօրինակված հատվածներ: Բնագիր լուսանկարը  նկարահանված է Associated Press-ի լուսանկարիչ Դոմինիկ Մոլարդի կողմից և  արտացոլում է 1991 թվականի մարտի 10-ին, Մոսկվայում, Մանեժի հրապարակում անցկացված զանգվածային ցույցը: Ակցիայի կազմակերպիչները «Ժողովրդավարական Ռուսաստան», «Մոսկվայի ընտրողների ասոցիացիա» և «Մեմորիալ» ընկերություններն էին:Ակցիայի գլխավոր պահանջներն էին Միխեիլ Գորբաչովի հրաժարականը, Բորիս Ելցինի աջակցությունը և հանրաքվեին ակտիվ մասնակցությունը, որը պետք է վճռեր ԽՍՀՄ-ի ապագան: Ցույցին ներկա էր շուրջ 500 000 մարդ և դա 73-ամյա կոմունիստական կառավարման ընթացքում. ամենամեծ զանգվածային բողոքներից մեկն էր:

ԽՍՀՄ-ի ապագայի կապակցությամբ հանրաքվեն տեղի ունեցավ մարտի 17-ին, որի մասնակիցների 76%-ը աջակցեց ԽՍՀՄ-ի պահպանմանը: Մշակված լուսանկարը հայտնաբերեցին The Atlantic հրատարակության ընթերցողները, ինչը, իր հերթին կապվում էր ևս մեկ ցույցի հետ: 2012 թվականի փետրվարի 4-ին, Մոսկվայում, 19 աստիճան սառնամանիքում, տասնյակ հազարավոր մարդիկ հանդես եկան Ռուսաստանի նախագահի, Վլադիմիր Պուտինի  հրաժարականի պահանջով: Ցույցը արտացոլող լուսանկարները ակտիվորեն տարածվեցին Facebook-ում, Tumblr-ի և այլ հարթակների վրա: Պոլիտիկանոյի կողմից հրապարակված վերոհիշյալ լուսանկարը մեկն էր այն լուսանկարներից, որը «սաղացնում էին» որպես  2012 թվականի ցույցն արտացոլող լուսանկար: The Atlantic-ի հետ կապվեցին մի քանի ընթերցողներ, ովքեր նկատեցին, որ լուսանկարը ներառում է նաև կրկնօրինակված հատվածներ:

"

"
Լուսանկարներ: The Atlantic

Լուսանկարի իսկականությունը որոշելու նպատակով, The Atlantic-ը կապվեց Associated Press լրատվական գործակալության հետ, որտեղ փոքր հետազոտությունից հետո  հաստատեցին, որ, ինչպես երևում է, լուսանկարը լուսավորված կադրի էֆֆեկտը հանելու նպատակով իրավամբ մշակված էր: Associated Press-ը նաև հայտարարեց, որ լուսանկարի նմանօրինակ մշակումը հակադրվում է իրենց  արժեքներին և սկզբունքներին: Ավելի ուշ, Associated Press-ը սեփական արխիվից ջնջեց լուսանկարի մշակված տարբերակը և այն փոխարինեց չվերամշակված տարբերակով: "
Լուսանկար. Associated Press-ի լուսանկարիչ Դոմինիկ Մոլարդի կողմից նկարահանված լուսանկար: Չմշակված տարբերակ


Պատրաստեց Էկոնա Մախարամովան
Առասպելների դետեկտորի լաբորատորիա