Պատմություն

«Պոլիտիկանո»-ն Եվրոպայի անցյալը որպես ներկա, խորհրդայինը՝ որպես ապագա է կոչում

2 Հուլիս, 2018

Պատմության կեղծումը և անցյալով շահարկումը քարոզչության մեթոդներում նշանակալից տեղ է զբաղեցնում: Այս տեսանկյունից վրացական տեղեկատվական անսահմանությունում աչքի  է ընկնում «Պոլիտիկանո» քարոզչական ֆեյսբուկ էջը: 2017 թվականի տվյալներով, պատմության կեղծման և խորհրդային կարոտախտի հրահրման ամենաշատ դեպք բաժին է ընկնում ճիշտ «Պոլիտիկանոյին»:  

Վերջին ժամանակաշրջանում «Պոլիտիկանոյի» ֆեյիսբուկ էջին հանդիպում ենք անցյալով շահարկման նոր  մեթոդի: «Պոլիտիկանոն» ձգտում է XVI-XIX դարերի երևույթները կապել արդիականության հետ և անցյալում տեղի ունեցած փաստերը քննարկել ներկայիս իրատեսության համատեքստում: Օրինակ, 2017 թվականի մայիսի 25-ին «Պոլիտիկանոյի» էջին հայտնվեց պոստ «Քաղաքակիրթ Եվրոպա. Ինչպես էին Եվրոպայում գնում կին ամուսիններին»: Իսկ պոստի նկարագրությունում կարդում ենք. «Երևի ձեզանից շատերը դժվար կարող են պատկերացնել, որ իր ժամանակին Անգլիայում կին ամուսինների վաճառքը տարածված պրակտիկա էր ներկայացնում»: Իսկ նկարագրությանը ուղեկցում են հեշտեգներ# Քաղաքակիրթ Եվրոպա, #Ուժը Եվրոպայում է:  

Հատկանշական է, որ  #Ուժը Եվրոպայում է- ներկայացնում է «Կոալիցիա՝ հանուն Եվրո-ատլանտյան Վրաստանի»  կարգախոսը: Ցույց տալու համար այն, իբր 21-րդ դարի եվրոպական արժեքները և արժանիքները կեղծ են և այն ոչ միայն 18, այլև 5-րդ դարի արժանիքներին նույնական է, «Պոլիտիկանոն» ճիշտ նշված կարգախոսն է կիրառում և որպես օրինակներ բերում է արդիականության հետ  միանգամայն անհամապատասխան և ոչռելեվանտային պատմական երևույթներ:

'

Եվս մեկը. հունիսի 3-ով ամսագրված պոստում կարդում ենք, որ 1672 թվականին հոլանդացիները սեփական վարչապետ  Իոհան դե Վիտոյին սպանեցին և կերան: Նախորդ պոստի նման, այս պոստին նույնպես կցված են հեշթեգներ #Ուժը Եվրոպայում է,# Քաղաքակիրթ Եվրոպա:  

'

Այս տեսանկյունից հետաքրքիր է «Պոլիտիկանոյի» նաև մայիսի 27-ի պոստը: Այստեղ «Պոլիտիկանոն» ավելի հեռու է գնում: Էջի ադմինիստրատորը 19-րդ դարի երևույթները բավականին  «հին» չի համարում և որպես եվրոպական քաղաքակրթության «Իսկական դեմք» այս անգամ ներկայացնում է 5-րդ դարի երևույթները: Գերմանական ցեղը բնութագրված է որպես վայրենիներ, հարբեցողներ  և թալանչի ժողովուրդ: Իսկ դրանից հետո հեշթեգների տեսքով ժամանակակից Եվրոպայի հետ կրկին չհիմնվորված և մանիպուլացիոն կապերի ենք հանդիպում:

'

«Պոլիտիկանոն»այստեղ կանգ չի առնում: Եվրոթերահավատություն հրահրելու համար նա 18 – րդ և 19 –րդ դարերում գործող անձանց մեջբերումներ է կատարում,այն էլ որպես հատվածներ և առանց այն համատեքստի և իրատեսության պարզաբանման, թե  ինչ իրատեսությունում են այս բառերը ասվել: Օրինակ, Օտտո ֆոն Բիսմարկի հայտնի արտահայտությունը «Եվրոպայի մասին խոսելը սխալ է: Այն միայն և միայն աշխարհագրական հասկացություն է» Պոլիտիկանոն կրկին #Ուժը Եվրոպայում է,# հեշթեգով է Եվրոպան ընկալում:

'

'

Հետաքրքիր է, որ պատմության այնպիսի կողմնակից, ինչպիսին Պոլիտիկանոն է, Ստալինի և Ռուսաստանի հանցագործությունների առջև  աչքը փակում է: Ֆեյսբուկ էջի վրա, որը արդեն գործում է 4 տարի, մեկ պոստ անգամ չի հանդիպում խորհրդային հանցագործությունների մասին: Հակառակն, ինչ-որ «Պոլիտիկանոն» վարում է՝ դա բռնատիրական ռեժիմների  արդարացում է և խորհրդային կարոտախտի հրահրում:

'

'

'

'

«Պոլիտիկանոյի» մասին

Politicano-ի ֆեյսբուկ էջը Եվգենի Պրիմակովի անվան ռուս-վրացական հասարակական կենտրոնի հետ կապված մեդիում է: Պոլիտիկանոյի ղեկավարը Գիորգի Մդիվանին է:

'

'

Politicano-ի ֆեյիսբուկ էջի փակ խմբում անդամագրված է 8 անձ (2018, հունիսի 18-ի տվյալներով): Ինչպես լուսանկարի վրա է երևում, Պոլիտիկանոյի փակ խմբի անդամներից մեկը Արչիլ Սիխարուլիձեն է, ում archilsikharulidze.ge կայք-էջի վրա, 2018 թվականի ապրիլի 27-ին հրապարակվեց  տեղեկատվություն  այն մասին, որ Սիխարուլիձեն «Պրիմակովի անվան վրաց-ռուսական հասարակական կենտրոնում» դասախոսություն կարդաց «Վրաստան-Ռուսաստանի  հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպայի համատեքստում» թեմայով: 2018 թվականի փետրվարին Պրիմակովի կենտրոնի Թբիլիսիի գրասենյակի ղեկավար դարձավ Նինո Բուրջանաձեի «Միավորված ժողովրդավարներ» կուսակցության նախկին անդամ Դիմիտրի Լորթքիփանիձեն:

'