Այլք

Պոլիտիկանոյի ապալրատվությունը Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու վրա հարձակման մասին

16 Հոկտեմբեր, 2018

Հոկտեմբերի 29-ին,  Politicano հենվելով   Պոլիտիկանո  ֆեյսբուկ էջի ռուսալեզու  lenta.ru հրատարակության հոդվածի վրա, տարածեց տեղեկատվություն այն մասին, իբր ուկրաինական ուլտրա-նացիոնալիստական կուսակցությունը և  "Правий сектор" շարժումը ներխուժել են Արևմտյան Ուկրաինայում, Իվանո-Ֆրանկովսկի տարածաշրջանում գոյություն ունեցող Ուղղափառ եկեղեցի, գրոհով վերցրել այն և հավատացյալների հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսել: Պոլիտիկանոն՝ ուկրաինական քաղաքական կուսակցությունը և Правий сектор շարժումը հիշատակում է որպես ահաբեկչական կազմակերպություն, որի գործունեությունը, նրա հավաստմամբ, Ուկրաինայի  իշխանությունը չի սահմանափակում:
"

Կրեմլյան մեդիայի տարածած Պոլիտիկանոյի  Lenta.ru-ի վրա հենված  տեղեկությունը “Правий сектор”-ի կողմից Ուղղափառ եկեղեցի ներխուժելու և այն գրոհով վերցնելու մասին ապալրատվություն է: Գոյություն չունեն եկեղեցու վրա  հարձակվելը և այն գրոհով վերցնելը արտացոլող ապացույցներ: Իրականում հակադրությունը հետևել է տեղական Սակրեբուլոյի որոշմանը, որի համաձայն, Ռուսաստանի Պատրիարքարանի ենթակայության ներքո գտնվող տաճարի մոտ գտնվող շինություններից մեկը փոխանցվել է երաժշտական դպրոցին, իսկ շենքի փոխանցման գործընթացի ժամանակ  տեղում գտնվում էին տեղական իշխանության ներկայացուցիչները և ոստիկանությունը:

Պոլիտիկանոն տարածում է կրեմլյանական  պատմություն այն մասին, որ հարձակում է տեղի ունեցել  Ռուսաստանի Պատրիարքության ենթակայության ներքո գտնվող Ուկրաինայի ինքնավար եկեղեցու վրա:  

«Պոլիտիկանո»-ի կողմից կիսված Lenta.ru-ի հոդվածը, հիմնվում է Մոսկվայի Պատրիարքարանի ենթակայության ներքո գտնվող Ուկրաինայի Ուղղափառ ինքնավար Եկեղեցու կողմից տարածված տեղեկատվության վրա: Նշված հայտարարության համաձայն, սեպտեմբերի 28-ին,  “Правий сектор” կազմակերպության անդամները ներխուժել են Սուրբ Երրորդության տաճար, փշրել  պատուհանները, դռները և սաստիկ հաշվեհարդար տեսել հավատացյալների հետ:Հակամարտության արդյունքում մի քաղաքացի ուղեղի ցնցում է ստացել, երկրորդը՝ ձեռքի կոտրվածք: Ուկրաինայի Ուղղափառ ինքնավար Եկեղեցու հայտարարության վրա հենվելով, Իվանո-Ֆրանկովսկի տարածաշրջանում զարգացած երևույթները միակողմանիորեն լուսաբանեցին նաև այլ կրեմլյանական լրատվամիջոցներ, ինչպիսիք են.  Россия-1,  Russia today և Zvezda, հեռուստաընկերությունը, որը Ռուսաստանի պաշտպանության նախարարության լրատվամիջոցն է:

Ի՞նչ տեղի ունեցավ Իվանո-Ֆրանկովսկու տարածաշրջանում:

Սեպտեմբերի 28-ին Իվանո-Ֆրանկովսկու տարածաշրջանում, Սուրբ Երրորդության տաճարի շուրջ զարգացած միջադեպի իրատեսական պատճառը ներկայացնում էր  շրջանի Սակրեբուլոյի կողմից տաճարի մոտ գտնվող շինություններից մեկը երաժշտական դպրոցին փոխանցելու որոշումը: Իվանո-Ֆրանկովսկու ոստիկանության մամլո-ծառայության հայտարարության  համաձայն,, Սակրեբուլոյի նշված որոշմանը հետևեց Սակրեբուլոյի ներկայացուցիչների և տեղական հոտի միջև հակադրությունը: Հակամարտությանը այլ կողմ, այդ թվում  „Правий сектор“-ը ընդգրկված չէր:

Ուկրաինայի ոստիկանության մամլո-ծառայության տեղեկատվությամբ, «Այս դրությամբ, այլ հակամարտություն, այդ թվում կրոնների միջև, գոյություն չունի... որևէ անօրեն գործողություն կրոնական կազմակերպության դեմ չի իրականացվել»:

"

Հատկանշական է, որ   „Правий сектор“-ի եկեղեցու վրա հարձակումն արտացոլող ոչ մի փաստացի նյութ չի գտնվում: Ուկրաինայի Ուղղափառ ինքնավար եկեղեցու հայտարարությանը կցված տեսանյութը արտացոլում է սոսկ բանավոր հակադրությունը,  որը հավանաբար տեղացի հոտի և Սակրեբուլոյի ներկայացուցիչների միջև է տեղի ունեցել:  Տեսանյութից երևում է, որ այս բանավոր հակադրության վայրը եկեղեցին չէ:

"

„Правий сектор“-ը հրապարակե ց հայտարարություն, որտեղ հերքում է Սուրբ Երրորդության տաճարի հետ կապված միջադեպին իր ակտիվիստների ընդգրկվածությունը և Ռուսաստանի Պատրիարքարանի ենթակայության ներքո գտնվող Ուկրաինայի ինքնավար Ուղղափառ Եկեղեցու կողմից տարածված տեղեկատվությունը  անվանում է կեղծ:

“Правый Сектор”-ի մամլո-խոսնակ Արտյոմ Սկորոպադսկի ն ասում է, որ միջադեպի վայրում գտնվում էին ոչ թե կազմակերպության անդամները, այլ միայն ոստիկանության և տեղական իշխանության ներկայացուցիչները: Նրա խոսքերով, «Տաճարի կողքին գտնվող շինությունը, որի մասին խոսվում է, իբր այդ շինության մեջ է  ներխուժել „Правый Сектор“-ը, քաղաքի սակրեբուլոյի սեփականությունում է: Տաճարի հոգևոր սպասավորը այս վայրը օգտագործում էր անձնական կարիքների համար, իսկ սակրեբուլոն որոշեց նշված հաստատությունը փոխանցել երաժշտական դպրոցին: Այսօր սակրեբուլոյի և ոստիկանության ներկայացուցիչները մտան շենքի մեջ և փականքները  փոխեցին»:

"

Հատկանշական է, որ 2018 թվականի ապրիլին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցուն ավտոկեֆալություն շնորհելու խնդրանքով դիմել է Կոնստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին: Սեպտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսի Պատրիարքը հայտարարեց, որ Ուկրաինան կստանա ավտոկեֆալություն: Ռուսաստանի Պատրիարքությունը հակադրվում է Ուկրաինայի Եկեղեցուն ավտոկեֆալություն շնորհելուն:


«Պոլիտիկանոյի» մասին

“Politicano”-ի ֆեյսբուկ էջը Եվգենի Պրիմակովի անվան ռուս-վրացական հասարակական կենտրոնի հետ կապված  մեդիում է:


Դիտեք Առասպելների դետեկտորի կողմից պատրաստված նյութ նման թեմայով.

 

4 առասպել Ուկրաինայի Եկեղեցու ավտոկեֆալության և Կոնստանդնուպոլսի Պատրիարքության մասին

 


Պատրաստեց Աննա Քիստաուրին
Առասպելների դետեկտորի լաբորատորիա ​​​​​​​