Առողջապահություն/Կենսաանվտանգություն

Պուտինը վրացիների համար վտանգավոր է անվանում այն պատրաստուկը, որը Ռուսաստանում 2016 թվականից «կենսական» են համարում

31 Հոկտեմբեր, 2018

2018 թվականի հոկտեմբերի 18-ին, քաղաք Սոչիում կայացած ամենամյա «Վալդաիս» ակումբի եզրափակիչ նիստում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շոշափեց Վրաստանի Անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեի Լուգարի լաբորատորիայի մասին տարածած կոնսպիրացիաները: Պուտինի  խոսքով, իր համար Լուգարի լաբորատորիայում անցկացված փորձերը տագնապալի են, քանզի պատրաստուկները, որոնցով կատարվում են փորձերը, ազգային պատկանելությունների համաձայն, մարդկանց սերունդների վրա կարող են գենետիկական փոփոխություններ կատարել:

Պատրաստուկը, որի մասին Վլադիմիր Պուտինը խոսում է հենվելով Իգոր Գիորգաձեի կողմից տարածված փաստաթղթերի վրա, C հեպատիտի բուժման միջոց «Սովալդին» է: Այդ «Սովալդին»-ը 2016 թվականից գրանցված է Ռուսաստանի Առողջապահության նախարարության կողմից և 2019 թվականից կմտնի կենսականորեն նշանակալից դեղորայքի ցուցակում: Պատճառը, որի հետևանքով «Սովալդին» Ռուսաստանում դեռևս բնակչության համար մատչելի չէ, պատրաստուկի գինն է: Իսկ Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը «Սովալդի» թողարկող «Գիլեադ» ընկերություն հետ արդեն մի քանի տարի  բանակցություններ է վարում, որպեսզի Ռուսաստանը «Սովալդի» կամ նրա նման դեղորայքը ավելի էժան կարողահա թողարկել Ռուսաստանի տարածքի վրա: