Քաղաքականություն

Ռուսական թույն

31 Հոկտեմբեր, 2018

2018 թվականի հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Առաջին Ալիքով հաղորդվեց ևս մեկ  սյուժե, որտեղ Բրիտանիայի և Ամերիկայի հատուկ ծառայություններին մեղադրում են Ռուսաստանի հետ կապված անձանց Անգլիայում կասկածելի հանգամանքներում մահանալու մեջ: Սյուժեների շարքը Սերգեյ և Յուլյա Սկրիպալների թունավորման մեջ Ռուսաստանի երկու քաղաքացիների մեղադրանքի արձագանքն է և այս դեպքում Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետքը որոնում են անգամ շատ հեռավոր անցյալում, 16-րդ դարի ժամանակաշրջանում: Մասնավորապես, կենսաբանական և քիմիական զենքի փորձագետ Իգոր Նիկուլինը  հաստատում է, որ Իվան Ահեղ թագավորին և նրա որդուն ճիշտ բրիտանացի բժիշկներն են թունավորել:

Իգոր Նիկուլին, կենսաբանական և քիմիական զենքի փորձագետ. «Դա, ի միջի այլոց, Բրիտանիայի հատուկ ծառայությունների ոճն է վերջին մի քանի հարյուրամյակի ընթացքում: Ես հիշեցնեմ, որ դեռևս 16-րդ դարում թագավոր Իվան Ահեղին, ինչպես նաև նրա ոդուն՝ Իվան Իվանիին բրիտանացի բժիշկները թունավորեցին...»

Սկրիպալների թունավորման աղմկահարույց գործի ֆոնի վրա Ռուսաստանը ակտիվորեն ձգտում է հակա-մեղադրանքների նոր թիրախներ և Արևմուտքի (հատկապես Բրիտանիայի և ԱՄՆ-ի) հատուկ ծառայությունների «հանցավոր հետքի» մասին երևակայական ապացույցներ ստեղծել: Թերևս, իրատեսական հետքը, որը հաճախ Կրեմլի ընդդիմադիրների մարմնում է հայտնվում, թույն է:

«Առասպելների դետեկտորը» առաջարկում է տարբեր լրատվամիջոցներում հրապարակված այն գործերի տեսությունը, որտեղ բացահայտված են Կրեմլի և Վլադիմիր Պուտինի հակառակորդների թունավորումը կամ թունավորման փորձերը:

Թույնը Կրեմլը ընդդիմադիրների և անընդունելի անձանց վերացնելու համար, դարից ավելի է կիրառվում է ակտիվորեն:Ռուսաստանում կենսաքիմիկոս Գրիգորի Միարանովսկին 1928 թվականից գաղտնի աշխատում էր . անգույն, անհոտ և անհամ թույների ստեղծման վրա: Դեռևս 1945 թվականին ԿԳԲ-ի նախկին գործակալը հայտարարեց, որ Մոսկվայում Դաշնային Անվտանգության բյուրոն Լյուբյանկայի շենքի մոտ թույները ստուգելու համար մարդկանց վրա գաղտնի փորձաքննություններ էր անցկացնում:.

Կրեմլի հետ հակադրված ակտիվիստները, լրագրողները և քաղաքագետները, ինչպես նաև Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցները, թույնի , այլ թունավորող նյութերի զոհ կամ թիրախ են դարձել շատ անգամ աշխարհի տարբեր կետերում և տարբեր ժամանակներում:  

"