Նույնականություն

Սեպտեմբերի 9-ին Դինամո մարզադաշտում «Գեյ-շքերթ» տեղի չի ունենա

17 Սեպտեմբեր, 2018

2018 թվականի սեպտեմբերի 3-ին ուլտրա-նացիոնալիստական խմբի՝ «Վրացական երթի» ֆեսյբուկյան էջի վրա, խմբի առաջնորդ Սանդրո Բրեգաձեի անունով հայտարարություն տարածվեց այն մասին, իբր սեպտեմբերի 9-ին Դինամո մարզադաշտում պլանավորվում է անցկացնել գեյ-շքերթ:

"

«Վրացական երթի» պոստը օնլայն գործակալությունները տարածեցին առանց վերստուգման: Դրանց թվում էին “Ալիան”, “Մետրոնոմը”, “Վրացական կարծիքը”.


""

"

Սանդրո Բրեգաձեի և «Վրացական երթի» կողմից տարածված տեղեկատվությունը կեղծիք է և նպատակաուղղված է հոմոֆոբիական հայտարարություններով Գուրամ Կաշիայի դեմ հասարակության մոբիլիզացմանը: Սեպտեմբերի 9-ին Դինամո մարզադաշտում միմյանց հանդիպելու են Վրաստանի և Լատվիայի ֆուտբոլային հավաքականները: Խաղին մասնակցում է Գուրամ Կաշիան նույնպես: Ազատամիտ խմբերը պլանավորում են ներկա գտնվել խաղին և աջակցություն ցուցաբերել Կաշիային, ով ԼԳԲՏ  թևակապ կրելու պատճառով դարձավ ուլտրա-նացիոնալիստական և հոմոֆոբիական խմբերի հարձակման նշանակետ:

Ինչու՞ են Կաշիայի աջակիցները կրում  LGBT թևակապ:

2017 թվականի հոկտեմբերի 16-ին Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ և Առնեմ Վիտեսի կապիտան Գուրամ Կաշիան մատչին ներկայացավ ԼԳԲՏ դրոշի թևակապով  և ԼԳԲՏ թեմին աջակցություն հայտարարեց: Այս ակտի պատճառով Կաշիան դարձավ ուլտրա-նացիոնալիստական խմբերի հարձակման թիրախ: Սոցիալական ցանցերում հարձակումից բացի, «Վրացական երթի» անդամները ԼԳԲՏ դրոշը այրեցին և պահանջեցին Վրաստանի հավաքականից Գուրամ Կաշիային վտարել:

Սեպտեմբերի 9-ին Դինամո մարզադաշտում Գուրամ Կաշիան Վրաստանի հավաքականի այլ ֆուտբոլիստների հետ միասին  Լատվիայի հավաքականի դեմ դուրս կգա: Կաշիայի աջակիցների որոշմամբ, նրանք խաղին ներկա կգտնվեն, ԼԳԲՏ թևակապեր կկրեն և կբարձրացնեն ցուցանակներ «Գուրամ, քեզ հետ ենք» գրությամբ: Կաշիային աջակցությունը մարզադաշտում «Գեյ-շքերթ» անցկացնելու հետ կապ չունի: Թևակապ ունենալու որոշումը Սանդրո Բրեգաձեն և «Վրացական երթը» ներկայացրեցին որպես «Գեյ-շքերթ», որով բնակչությանը  սխալմունքի մեջ են մտցնում: