Այլք

YouTube-ը և դավադրությունների տեսությունները Բրազիլիայում

15 Նոյեմբեր, 2018

Կոնսպիրացիաների և ապալրատվության տարածմանը, այլ սոցիալական ցանցերի նմանությամբ, նպաստում է նաև տեսանյութերի   հսկայական հարթակ YouTube-ը: DFRLab-ի 2018 թվականի օգոստոսի 30-ին հրապարակված  հետազոտության համաձայն,  Բրազիլիայում կոնսպիրացիաների տարածման աղբյուրը ճիշտ YouTube-ն է, որը երկրում ներկայացնում է գլխավոր  սոցիալական ցանցը:

Հետազոտության համաձայն, 17 տարի առաջ Բրազիլիայում ծաղրական ենթատեքստում ստեղծված տեսությունը, YouTube-ի շնորհիվ դարձավ ամենատարածված կոնսպիրացիաներից մեկը և 2018 թվականի օգոստոսի 9-ին Բրազիլիայի նախագահի թեկնածուների շրջանում անցկացված բանավեճում  ներկայացնում էր գլխավոր հարցերից մեկը: Այս տեսությունը հայտնի է URSAL-ի անունով, որը ներկայացնում է Լատինական Ամերիկայի Միացյալ Սոցիալիստական Հանրապետության անգլիական ակրոնիմը: Կոնսպիրացիայի համաձայն, Լատինական Ամերիկայի երկրները, որպես ինքնիշխան պետություններ կվերանան և դրանք կոմունիստական ռեժիմի ներքո կձևավորվեն որպես մեկ սուբյեկտ:  ,

"

URSAL-ի մասին դավադրության տեսության զարգացումը

“URSAL” ակրոնիմը առաջին անգամ հայտնվեց 17 տարի առաջ: Պրոֆեսոր Մարիա Լուսիա Վիկտոր Բարբոսան այն հիշատակեց 2001 թվականին սեփական  հոդվածում ծաղրական համատեքստում, որով քննադատեց Լատինական Ամերիկայի ձախ կուսակցությունների միավորման Սան-Պաոլոյի  համաժողովը: 

Համաժողովը Ամերիկայի մայրցամաքների ազատ առևտրական տարածքի ստեղծման (FTAA)  գաղափարին չէր աջակցում: Բարբոսան ծաղրանքով նշեց, որ համաժողովի այլընտրական գաղափարը «Լատինական Ամերիկայի Միավորված Սոցիալիստական Հանրապետությունների (URSAL) ստեղծումը կլիներ: Ուլտրա-աջ խմբերը  URSAL-ի գաղափարը հափշտակեցին և այն ձախ խմբերի դեմոնիզացման (հրեշացման) միջոցի վերածեցին:

Օրինակի համար, 2006 թվականին հրապարակված  հոդվածում բրազիլացի հրապարակախոս Օլավ դե Կարվալոն այն հիշատակում է որպես իրատեսական պլան: Իսկ  2015 թվականին այս կոնսպիրացիան տարածելու համար ստեղծվեց “URSAL-ի դոսյե» հատուկ կայք-էջը, որը հիմնականում հենվում էր YouTube-ի հղումների վրա:

URSAL-ի մասին տեսանյութերը այլ կոնսպիրացիաների հետ են կապված

URSAL-ի մասին կոնսպիրացիոն բնույթի տեսանյութերը օժանդակեցին նաև այլ դավադրությունների տեսությունների զարգացմանը և տարածմանը:

  • Կոնսպիրացիա իլյումինատների (պատուհանիկների)մասին

եսանյութերից մեկում հեղինակը նախագահի թեկնածուին, Ալվարո Դիաին «Աշխարհի կառավարիչների»՝ իլյումինատների հետ կապի մեջ է մեղադրում: Դավադրության տեսությունների համաձայն, իլյումինատների կազմակերպությունը մինչև օրս ակտիվորեն է գործում և նպատակաուղղված է սոցիալիստական կարգի աշխարհի կարգապահություն ստեղծելուն:

  • Կոնսպիրացիա, իբր թե Երկրագունդը հարթ է

Նույն տեսանյութում նշված է, որ Երկրագունդը հարթ է, ինչը հաստատում է Միավորված ազգերի կազմակերպության լոգոն (խորհրդանշանը):

"

  • Կոնսպիրացիա նոր  համաշխարհային կարգապահության մասին

URSAL-ի մասին ևս մեկ  տեսանյութ հաստատում է, իբր Ջորջ Բուշը, Բարակ Օբաման, Էմանուել Մակրոնը և Հռոմի նախկին Պապ Բենեդիքտ  XVI-ը նոր համաշխարհային կարգապահություն ստեղծելու պլան ունեին և նրանք աջակցում էին պետականության վերացմանը:

Կոնսպիրացիոն տեսանյութերի համաձայն, համաշխարհային նոր կարգապահության ևս մեկ ցուցիչը Թրամփի հայտարարությունն էր, որի համաձայն Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանի վրա պատ պետք է կառուցված լիներ:

YouTube-ի ալգորիթմի դերը դավադրությունների տեսությունների  հանրայնացման մեջ է

Օգտատերերը, ովքեր URSAL-ի մասին տեսանյութը տեսնում են, առաջարկում են դիտել YouTube-ի ալգորիթմի այլ տեսանյութեր: YouTube-ի կողմից երաշխավորված տեսանյութերը նույնպես կոնսպիրացիոն բովանդակություն ունեն: Այս ցուցակում հանդիպում ենք այնպիսի տեսանյութերի, որոնք մատուցում են «իսկական տեղեկատվություն
«Տիտանիկի»  խորտակման, Եգիպտոսի բուրգերի գաղտնիքների, աշխարհի կործանման և Ֆրանսիայի նախագահի մասին, որը կոնսպիրացիաների հեղինակների համաձայն, հակաքրիստոնյա է:

"

URSAL-ի տեսության տարածումը լավ ցույց է տալիս, թե ինչպես է օժանդակում YouTube-ի ալգորիթմը Բրազիլիայում կոնսպիրացիոն տեսությունների տարածմանը: Կարելի է ասել, որ YouTube-ի օգտատերերի համար URSAL-ի մասին տեսանյութերը կոնսպիրացիաների և ապալրատվության օնլայն աշխարհում առաջին քայլն է: