Ապալրատվություն, իբր Եվրոպայի երկրներում միջազգային կազմակերպություններին արգելվում է հետազոտություններ անցկացնել

dr
299
VIEWS

Մայիսի 9-ին, Pos TV-ի «Մեդիա ռենտգեն» հաղորդումը, որը թողարկվում է «Մաէստրո» հեռուստաընկերության եթերում, հատկացվեց սոցիոլոգիական հետազոտությունների  կեղծմանը: Վարող Նիկոլոզ Լալիաշվիլին նշեց, որ կեղծ սոցիոլոգիայի ստեղծողներից մեկը քաղաքացիական սեկտորն է, իսկ կեղծված թվերը «Ֆեյկ նյուսի» վերածում է մեդիան: Նրա խոսքով, հասարակական կարծիքի վրա  ազդեցություն գործելու համար ընտրական վարկանիշների հետ միասին կիրառվում են նաև տարբեր հաշիվներ, որոնք ակտիվորեն ֆինանսավորվում են միջազգային կազմակերպությունների կողմից: Իսկ սոցիոլոգ Վալերիան Գորգիլաձեն հայտարարեց, որ ոչ մի  եվրոպական երկրում միջազգային կազմակերպություններին հետազոտությունների անցկացման իրավունք չեն տալիս և որ այս հարցը պահանջում է կանոնակարգում:

Հավաստումն այն մասին, իբր Եվրոպայի  երկրներում միջազգային կազմակերպություններին հետազոտությունների անցկացումն արգելվում է,  ապալրատվություն է: Միակ կանոնակարգումը, որը գործում է եվրոպական երկրներում, վերաբերում է հասարակական կարծիքի  հետազոտությունների անցկացման ժամանակ անձնական տվյալների հավաքման, մշակման և տարածման կարգին, ինչպես նաև ընտրությունների ժամանակաշրջանում հասարակական կարծիքի հետազոտությունների արդյունքների  հրապարակմանը և լուսաբանմանը:

   1.Եվրոպայի երկրներում միջազգային կազմակերպություններին չի  արգելվում հասարակական հետազոտություններ անց կացնել

Կարգավորումը, որը միջազգային կազմակերպություններին արգելում է Եվրոպայի երկրներում հասարակական կարծիքի  հետազոտություն անցկացնել, գոյություն չունի: Հետազոտությունների հետ կապված կանոնակարգումների բովանդակությունը միայն ընտրությունների ժամանակաշրջանում հետազոտության արդյունքների հրապարակմանը, ինչպես նաև հետազոտությանը  մասնակցող անձանց անձնական տվյալների պաշտպանությանն է վերաբերում:

Եվրամիության երկրներում հասարակական կարծիքի հետազոտություններ անց են կացնում այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են, օրինակ, Gallup, Pew Research Center:

   2.NDI և IRI միջազգային կազմակերպությունները աշխատում են կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում

IRI

Ներկայումս, IRI ծրագրեր է իրականացնում Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Չեխիայում, Սլովակիայում, Հունգարիայում, Սլովենիայում, Խորվաթիայում, Բոսնիա-Հերցեգովինայում, Ալբանիայում, Մակեդոնիայում, Բուլղարիայում:  Եվրոպայում կազմակերպության գործունեությունը նկատառում է աջակցություն անցումային ժողովրդավարություն ունեցող երկրներին և օժանդակություն բազմակուսակցական քաղաքական համակարգերին՝  քաղաքացիների բարօրությունը բարելավելու նպատակով: Սլովակիայում IRI լայնամասշտաբ ծրագիր է իրականացնում, որը հիմնվում է հետևողական հասարակական կարծիքի  հետազոտությունների վրա  և նկատառում է ժողովրդավարական ուժերին  օգնություն ցուցաբերել ընտրական ռազմավարության  սահմանման և կոալիցիայի ձևավորման, ինչպես նաև արդյունավետ քաղաքական ընթացակարգեր վարելու գործում:

Օրինակ, 2017 թվականի մայիսի 24-ին IRI-ն  հրապարակեց Հունգարիայում, Լեհաստանում, Չեխիայում և Սլովակիայում  անցկացված հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները,  որոնք IRI-ն անցկացրեց միջազգային հետազոտական ընկերություն Ipsos-ի հետ  համատեղ:

"

NDI

NDI գործում է Եվրոպայի 12 երկրներում: Այդ երկրներն են. Ալբանիան, Բոսիա Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Հունգարիան, Կոսովոն, Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Լեհաստանը, Ռումինիան, Սերբիան և Սլովակիան: Յուրաքանչյուր երկրում NDI հասարակական կարծիքի հետազոտությունը անց է կացնում տարբեր  թեմատիկայով և այդ գործունեությունն այս երկրներում օրենքով արգելված չէ: Օրինակի համար,  2018 թվականի ապրիլին NDI-ը հրապարակեց Հունգարիայում, Լեհաստանում և Սլովակիայում անցկացված հարցման արդյունքները,  որոնք վերաբերում են ժողովրդավարության և քաղաքականության նկատմամբ երիտասարդների  տրամադրություններին:

"

POS  TV-ի մասին

Պոս ՏՎ իշխանության հետ կապված համացանցային հեռուստատեսություն է: 2018 թվականի մայիսի 1-ից, Պոս ՏՎ-ի չորս հաղորդում (Night Show, Մեդիա ռենտգեն, Քաղաքական դետեկտոր, կոնսերվատորիա) թողարկվում է «Մաէստրո» հեռուստաընկերության եթերում: Հաղորդումների պատրաստմանը մասնակցում են Շալվա Ռամիշվիլին, Նիկա Լալիաշվիլին, Նուգզար Ռուխաձեն, Վալերիան Գորգիլաձեն և ուրիշներ:

დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist