Կրթություն

Geworld.ge-ի սուտը՝ իբր ՅՈՒՆԵՍԿՕ-ի սեքսուալ կրթության մասին ձեռնարկը վերացնում է ծնողների իրավունքները

3 Մայիս, 2018

2018 թվականի ապրիլի 17-ին, «Վրաստանը և աշխարհը» կայք-պորտալը հրապարակեց նյութ «ՄԱԿ-ը հինգ տարեկան երեխաների սեքսուալացման «հրաման» արձակեց» վերնագրով, որտեղ խոսվում է սեքսուալ կրթության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նորացված միջազգային տեխնիկական ձեռնարկի մասին: Նյութի համաձայն, ձեռնարկը վերացնում է ծնողների իրավունքները, իրականացնում է երեխաների ապաբարոյականացում և «գլխներին է փաթաթում հոմոսեքսուալների պիղծ գաղափարախոսությունը»:
"
«Վրաստանը և աշխարհը» պորտալի կողմից տարածված նյութը ապալրատվություն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից  նորացված «Միջազգային տեխնիկական ձեռնարկը սեքսուալ  կրթության մասին» ոչպարտադիր  բնույթի հանձնարարականների ժողովածու է, որը որակյալ սեքսուալ կրթության ծրագրերի մշակման և արմատավորման համար երկրներին առաջարկում է ամենավերջին հետազոտությունների  վրա հիմնված մոտեցումները: Ձեռնարկը չի վերացնում ծնողների իրավունքները, ընդհակառակն, այն ընդգծում է ծնողների կողմից  ավելի ընդգրկվածությունը և համապատասխանության մեջ է երեխայի իրավունքների  կոնվենցիայի և  մարդու իրավունքների համընդհանուր  հռչակագրի հետ:  

Փաստ #1. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակված ձեռնարկը ծնողների իրավունքները չի վերացնում, ձեռնարկի կիրառումը և  հանձնարարականների  իրականացումը կամավոր է, այն չի կրում պարտադիր բնույթ:

Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (UNESCO) 2018 թվականի հունվարի 10-ին հրատարակեց նորացված «Միջազգային տեխնիկական ձեռնարկ սեքսուալ կրթության մասին»:  Ձեռնարկը բեկվում է  երիտասարդների լավագույն հետաքրքրությունների վրա և նպատակաուղղված է  օգնելու երկրների կրթության և  առողջապահության սեկտորին այնպիսի առարկայական ծրագրերի մշակման համար, որոնք աջակցում են երիտասարդության առողջությանը և  բարօրությանը: «Վրաստանը և աշխարհը» կայք-պորտալի  հավաստումը, իբր ձեռնարկը  վերացնում է  ծնողների իրավունքները, սուտ է, քանզի փաստաթղթում  ընդհակառակն,  բազմիցս  ընդգծված է ուսումնական պլանի մշակման և  արմատավորման  մեջ ծնողների ընդգրկվածության նշանակությունը: Դրա հետ միասին, ձեռնարկը չի կրում պարտադիր բնույթ, այն լրիվությամբ կամավորական է և ներկայացնում է ոչ թե մանրամասնորեն գրված հանձնարարականների փաթեթ, այլ լավագույն պրակտիկայի վրա հիմնված շրջանակ, որը կօգնի որոշում ընդունող անձանց որակյալ սեքսուալ կրթական ծրագրերի մշակման և  արմատավորման գործում:  

"

Փաստ #2. Ձեռնարկը  չի կատարում երեխաների «ապաբարոյականացում»  և չի փաթաթում նրանց գլխին «հոմոսեքսուալների պիղծ գաղափարախոսությունը»:

«Վրաստանը և աշխարհը» կայք-պորտալի կողմից այն բանի հավաստումը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակված ձեռնարկը երեխաներին «հոմոսեքսուալների պիղծ գաղափարախոսությունն է փաթաթում, մանիպուլյացիոն է: Համապարփակ սեքսուալ կրթության նպատակը  «երեխաների ապաբարոյականացումը» չէ: Դրա նպատակն է «երեխաներին և երիտասարդներին տալ այն գիտելիքը, ունակությունները և  արժեքները, որոնք նրանց կօգնեն ավելի լավ  վերլուծելու սեփական առողջությունը և բարօրությունը, զարգացնելու սոցիալական և սեքսուալ տիպի հարաբերությունները և հասկանալու, թե ինչ ազդեցություն կգործեն նրանց որոշումները  ինչպես իրենց, այնպես էլ ուրիշների կյանքի վրա:  

«Վրաստանը և աշխարհը» նյութի ռուսալեզու առաջին աղբյուրները

Geworld.Ge-ի կողմից ապրիլի 17-ին հրապարակված հոդվածին նմանօրինակ  նյութ ապրիլի 10-ին հրապարակվեց ռուսալեզու e-news.su պորտալի վրա: . E-news.su-ի լոգոյի վրա  կցված է հեշթեգ «Փրկիր դոնբասցի ժողովրդին Կիևի նացիստական բանակից»: Իր հերթին, e-news.su-ի առաջին աղբյուրը Յանդեքսի պլատֆորմ Zen.Yandex.Ru-ի վրա  տնտեսագետ Եվգենի Սատինովսկիի կողմից ապրիլի 9-ին հրապարակված  հոդվածն է: Մինչ այդ, մարտի 23-ին, համանման նյութ տարածեցին kramola.info և  russianmothers.ru  կայք-էջերը:

"


Պատրաստեց Գուրամ Մամփորիան
Առասպելների դետեկտորի լաբորատորիա