Այլք

Իրատեսական փաստեր եվրոպական պատվաստանյութերի և վրացական կոնսպիրացիաների մասին

15 Մայիս, 2018

Վերջին տարիներին վրացական օնլայն տարածքում ակտիվորեն տարածվում են տեսություններ կանխարգելիչ պատվաստման կոնսպիրացիաների մասին: Ընդհատակյա՝ կոնսպիրացիոն խմբերը պատվաստանյութին վերագրում են աուտիզմ, չբերություն,երեխաների մահացություններ և այլ հիվանդություններ առաջացնող պատճառներ: Իսկ գլխավոր հաղորդագրությունը, որը տարածում են տարբեր օնլայն հարթակները՝ այն է, իբրև Արևմուտքը Վրաստան ներկրած պատվաստանյութերով Վրաստանի բնակչության վրա անց է կացնում փորձեր:

Այն կանխարգելիչ պատվաստումները, որոնք անց են կացվումՎրաստանում, աշխարհի շատ երկրներում ազգային իմունիզացիայի ծրագրի մասն են: Պատվաստանյութերի մեծամասնությունը Վրաստան ներկրվում է եվրոպական երկրներից և հեղինակավորված է Եվրամիության երկրներում: Համապատասխանաբար, այս պատվաստանյութերը Եվրամիության երկրներում օգտագործվում են այնպես, ինչպես Վրաստանում, ինչը կոնսպիրացիան՝ իբրև Արևմուտքը Վրաստանի բնակչության վրա փորձեր է անցկացնում, զրկում է որևէ հիմնավորումից:

    1. Պատվաստանյութերը, որոնցով Վրաստանում կանխարգելիչ պատվաստում են կատարում, կիրառում են նաև թողարկող երկրներում

Առասպելների դետեկտորը հիվանդությունների վերահսկողության և հասարակական առողջության ազգային կենտրոնից տեղեկատվություն պահանջեց Վրաստան ներկրած պատվաստանյութերի մասին: Ստորև տրված աղյուսակում արտացոլված է տեղեկատվությունը 2017 թվականին Վրաստան ներկրած պատվաստանյութ թողարկողի և արտադրող երկրում կիրառված պատվաստանյութերի մասին: Պատվաստանյութերը, որոնցով Վրաստանում անց են կացնում պատվաստում, կիրառում են նաև արտադրող երկրներում, ինչպես նաև հեղինակավորված են Եվրոպայի այլ երկրներում: Վրաստան ներմուծված պատվաստանյութերը Համաշխարհային Առողջապահության կազմակերպության կողմից նախապես որակավորված են, ինչպես նաև Եվրոպայի բժշկական ասոցիացիայի կողմից հեղինակավորված են Եվրոպայի շուկայում:

"

       2. Կանխարգելիչ պատվաստումները, որոնք անց են կացվում Վրաստանում, աշխարհի երկրների մեծամասնությունում իմունիզացիայի ազգային ծրագրի մաս են

Վերը թվարկած վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ պատվաստումը աշխարհի առավելագույն երկրներում իմունիզացիայի ազգային ծրագրի մասն է: Համաշխարհային առողջապահության կազմակերպության տեղեկատվությամբ, 2018 թվականի դրությամբ, պատվաստման գլոբալ ծածկույթի ցուցանիշը 86 % է:

  • Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը, որը վրաց պրոպագանդիստական խմբերը չբերություն առաջացնող պատճառ են անվանում, աշխարհի 79 երկրում իմունիզացիայի ծրագրի մասն է:
  • Պնեվմոկոկի դեմ պատվաստանյութը իմունիզացիայի ծրագրի մաս է 137 երկրներում,
  • Ամենամեծ ծածկույթ կարմրուկ - կարմրախտ-խոզուկի դեմ ունի կանխարգելիչ պատվաստումը և իմունիզացիայի ծրագրի մաս է 160 երկրներում:

Երկրներ, որտեղ կարմրուկի դեմ կանխարգելիչ պատվաստումը իմունիզացիայի ծրագրի մաս է
"

Աղբյուր. WHO (2018)

Երկրներ, որտեղ պապիլոմա վիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստումը իմունիզացիայի ծրագրի մաս է"

Աղբյուր. WHO (2018)

     3.Ամենամյա իմունիզացիան մահից փրկում է 2-3 միլիոն մարդու

Կանխարգելիչ պատվաստումը հիվանդությունների նկատմամբ իմունիտետի ամրապնդման լավագույն մեխանիզմ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, այսօր արտոնագրված պատվաստանյութ գոյություն ունի 26 վարակի դեմ: Պատվաստումը կանխարգելիչ միջոցառում է, որը ամրապնդում է վարակիչ հիվանդությունների նկատմամբ իմունիտետը և կրճատում է մահվան ռիսկը: Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով, իմունիզացիան ամենամյա 2-3 միլիոն մարդու պաշտպանում է վարակիչ հիվանդություններից առաջացած մահից:

  • 2016 թվականի տվյալներով, 2010 թվականի համեմատությամբ, կարմրուկից առաջացած մահացածության ցուցանիշը 84%-ով կրճատվեց:
  • Իսկ 2016 թվականին Հյուսիսային և Հարավային Ամերիկան կարմրուկ վարակիչ հիվանդությունը ամբողջությամբ վերացրեց, ինչը 22-ամյա զանգվածային պատվաստման արդյունք է:
  • 2016 թվականի դրությամբ, զգալիորեն կրճատվեցին պոլիոմիելիտի դեպքերը: WHO-ի հարավ-արևելյան Ասիայի տարածաշրջանը պոլիոմիելիտից ազատ տարածաշրջան հայտարարվեց:
  • 2016 թվականին Հարավ-Արևելյան Ասիայի տարածաշրջանում, իսկ 2017 թվականին՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, իսպառ վերացվեց մայրական և նեոնատալ (նորածնային) տետանուսը:

Չնայած այն բանին, որ որոշակի վարակիչ հիվանդություններ կրճատվեցին, իմունիզացիայի ծրագրի դադարեցումը կառաջացնի դրանց վերակենդանացում:

Գաղտնի հաղորդագրություններ և աղբյուրներ

Հաղորդագրություն

Աղբյուր

Պատվաստանյութերով Վրաստանի բնակչության վրա փորձաքննություն են անցկացնում

Թբիլիսի 24
23.10.2017

Պատվաստումն առաջ է բերում աուտիզմ

Mkurnali.ge
05.01.2016

Mshoblebi.ge
05.01.2016

Geodigest.ge
13.11.2017

Droni.ge
23.04.2014

Թբիլիսի 24
23.10.2017

Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը չբերություն է առաջ բերում

Versia.ge

Intermedia.ge
09.03.2015

Պատվաստումները առաջ են բերում երեխաների մահացություն

Թբիլիսի 24
23.10.2017

Droni.ge
23.04.2014

Պատվաստանյութերը պատրաստվում են թունավոր նյութերից

Intermedia.ge
09.03.2015

Ինչ են մտածում քաղաքացիները պատվաստման մասին



Պատրաստեցին Սոփո Գելավան և Քնարիկ Կուլիջանյանը
Առասպելների դետեկտորի լաբորատորիա